Թրամփը դժգոհել է ՆԱՏՕ-ից, Իսպանիան անվանել «սարսափելի գործընկեր» և կրկին խոսել Գրենլանդիայի մասին

Լուրեր

25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
25.08.2026 | 17:47
Հայ մրցավարը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր
25.08.2026 | 17:39
Դե փորձվի մեկը չանի․ պրծել ա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ծախեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:30
Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ սերտ կապ հաստատելու՝ հայ ժողովրդի ընտրությունը, Կիևը պատրաստ է օգնել․ Զելենսկի
25.08.2026 | 17:19
Էդգար Սևիկյանը մոտ է «Ֆերենցվարոշից» հեռանալուն
25.08.2026 | 17:13
Ամուրի գազաքիմիական համալիրում հրդեհ է բռնկվել․ զոհ և տասնյակ տուժածներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:02
Սերժ Սարգսյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից
25.08.2026 | 16:59
Պետդումայում հայտարարել են, թե ՌԴ-ն Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները»
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ «դժգոհ է ՆԱՏՕ-ից՝ Գրենլանդիայի հետ կապվա դիրքորոշման և Իրանի հարցում օգնելուց հրաժարվելու պատճառով»։ Թրամփն այս հայտարարություններն արել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը, գրում է The Guardian-ը։

Նա ասել է, որ խոսել է մի քանի երկրների հետ, որոնք չեն օգնել։ Թրամփն առանձնահատուկ քննադատել է Իսպանիային՝ ասելով, թե «չի ուզում ոչինչ անել» Իսպանիայի հետ և հրահանգել է իր պաշտոնյաներին՝ «դադարեցնել Իսպանիայի հետ ամբողջ առևտուրը»։

«Իսպանիան սարսափելի գործընկեր է ՆԱՏՕ-ում։ Նրանք չեն մասնակցում, չեն վճարում, ես չեմ ուզում որևէ կապ ունենալ Իսպանիայի հետ։ Դադարեցրեք Իսպանիայի հետ ամբողջ առևտուրը, այդ թվում՝ այցելությունները։ Մենք ոչինչ չենք ուզում։ Նրանք կվերադառնան վազելով»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև հերթական անգամ խոսել է Գրենլանդիայի մասին՝ ասելով, թե այն «մեծ խնդիր է մեզ համար», և ափսոսում է, որ ԱՄՆ-ն այդքան շատ գումար է ծախսում «այդ երկրները Ռուսաստանից պաշտպանելու համար», իսկ փոխարենը ոչինչ չի ստանում։ Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի երկրներն «ԱՄՆ-ի հետ ճիշտ չեն վարվել»։

«Ես շատ եմ վրդովված եմ  ՆԱՏՕ-ից, որին մենք չափազանց շատ ենք վճարում»,- հայտարարել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, իր հերթին, ասել է, որ հասկանում է Թրամփի հիասթափությունները, բայց պնդում է, որ սրանք «առանձին» դեպքեր են։

Գրենլանդիայի վերաբերյալ Ռյուտեն ասել է, որ Դավոսում համաձայնել են ավելացնել ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն այնտեղ, և խոստացել «համոզվել, որ այդ գործարքը քայլ առ քայլ կիրականացվի»։

Ի պատասխան՝ Թրամփը կրկին հայտարարել է, որ Գրենլանդիան «շատ կարևոր է ԱՄՆ-ի համար, բայց կարևոր չէ Դանիայի համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի