ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Պուտինին կոչ է արել «չխաղալ» դաշինքի հետ

Լուրեր

25.08.2026 | 15:34
Կրիչներ են առգրավել, էական բան չկա. Էրիկ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 15:23
Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգը
25.08.2026 | 15:19
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Մոսկվա
25.08.2026 | 15:18
Հայ և ադրբեջանցի պաշտոնյաները հանդիպել են Արցախի Բերձորում․ քննարկվել է էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունը
25.08.2026 | 15:15
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը 99 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Տոտենհեմ»
25.08.2026 | 15:10
Քոչարյանի գործում Սերժ Սարգսյանի անունը կա // Սիրուշոյի ընկերության գրասենյակը կապարակնքել են․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 15:05
Նաջարյանը բարկացել է, հրահանգ է իջեցրել, որ պետք է բոլորը նստեն․ Գրիրգորյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:50
Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ավելի քան 2.5 մլրդ դրամ հարկ չվճարելու համար
25.08.2026 | 14:44
Ծառուկյանը խոսում էր իր առյուծի մասին, մեկ էլ հոպ՝ առյուծը սատկեց, Ծառուկյանը հայտնվեց բանտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:39
ԱՄՆ-ն Սիրիան հանել է «ահաբեկչությունը հովանավորող պետությունների» ցուցակից, որում այն ներառվել էր 1979 թվականին
25.08.2026 | 14:33
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:30
Ինչու էին խուզարկում Լևոն Քոչարյանի տունը և ինչ տարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:21
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեին, Կիևին և Խարկովին․ զոհեր կան
25.08.2026 | 14:13
Հայրապետը պետք ա լինի բոլորինը, ոչ թե Քոչարյանինը, Կարապետյանինը, Սարգսյանին ու իր ԿԳԲ ագենտ եղբորինը․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:05
Իսլամ Մախաչևը հայտնել է՝ քանի մենամարտ է ծրագրում անցկացնել UFC-ում
Բոլորը

ՆԱՏՕ-ն «կպաշտպանի մեր ժողովրդավարությունները և մեր տարածքը»։ Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրվա մեկնարկին հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ պատասխանելով Ռուսաստանին և Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձի մասին լրագրողի հարցին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Իմ ուղերձն այն է, որ այս դաշինքը, որը կազմված է Եվրոպայում, Կանադայում և Միացյալ Նահանգներում ապրող մեկ միլիարդ մարդկանցից, կպաշտպանի իր տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը։ Դուք չեք կարող հաղթել ՆԱՏՕ-ին։ Մենք պաշտպանական դաշինք ենք, մենք երբեք ոչ մեկի վրա չենք հարձակվի։ [Բայց] մենք կպաշտպանենք մեր կենսակերպը, մեր ժողովրդավարությունները, մեր տարածքը։ Այնպես որ՝ մի՛ կատակեք մեզ հետ, մի՛ խաղացեք մեզ հետ»,- հայտարարել է Ռյուտեն։

Բացի այդ, նա նշել է, թե ակնկալում է, որ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվելիք հռչակագրում Ռուսաստանը կհիշատակվի որպես ՆԱՏՕ-ի համար երկարաժամկետ սպառնալիք։

«Ես ակնկալում եմ, որ այսօր մենք միասին կճանաչենք, որ Ռուսաստանը երկարաժամկետ սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի տարածքի համար։ Մենք կծանոթանանք հռչակագրին, երբ այն հրապարակվի, բայց ակնկալում եմ, որ Ռուսաստանից եկող երկարաժամկետ սպառնալիքի մասին կրկին կհիշատակվի»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ Reuters-ը, որը ծանոթացել էր եզրափակիչ հայտարարության նախագծին, հայտնել էր, թե սպասվում է, որ ՆԱՏՕ-ի առաջնորդները կհայտարարեն դաշինքի միասնության և կոլեկտիվ պաշտպանության սկզբունքի նկատմամբ իրենց «երկաթե հանձնառության» մասին։

Չորեքշաբթի Անկարայում սպասվում է պաշտոնական հանդիպում, որին կմասնակցի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի