Ղազախստանի ՍԴ-ն զրոյացրել է Տոկաևի պաշտոնավարման ժամկետը․ նա կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Ղազախստանի Նոր սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իրավունք ունի ևս մեկ ժամկետով առաջադրվել նախագահի պաշտոնում։ Նման որոշում է կայացրել Ղազախստանի Սահմանադրական դատարանը՝ Տոկաևի դիմումին ի պատասխան։ Դիմումում Տոկաևը հարց է ուղղել՝ արդյո՞ք 1995 թվականի օգոստոսի 30-ի Սահմանադրությամբ պաշտոններ զբաղեցնող անձինք կարող են ընտրվել կամ նշանակվել նոր Սահմանադրության այս դրույթներում նշված պաշտոններում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սահմանադրական դատարանի որոշումը փաստացի զրոյացնում է պետության գործող ղեկավարի պաշտոնավարման ժամկետը, որի լիազորությունները սահմանափակված են յոթ տարվա մեկ ժամկետով և լրանում են 2029 թվականին: Սա հնարավոր է դարձել Ղազախստանի Սահմանադրության փոփոխությունների շնորհիվ, որոնք ուժի մեջ մտան անցյալ շաբաթ, և որին, պաշտոնական տվյալների համաձայն, մարտին անցկացված հանրաքվեում աջակցել է քաղաքացիների 87%-ը։

Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ Սահմանադրության փոփոխության արդյունքում դրանում նշված պաշտոններում ընտրությունը կամ նշանակումը կհամարվի «առաջին ընտրություն կամ նշանակում»՝ համաձայն 2026 թվականի Սահմանադրության։

2022 թվականին Ղազախստանի Սահմանադրությունում արդեն կատարվել էին փոփոխություններ, որոնք սահմանափակում են նախագահի պաշտոնավարման ժամկետը մեկ՝ յոթ տարվա ժամկետով։ 2024 թվականին Տոկաևը, որը 2019 թվականին դարձավ նախագահի պաշտոնակատար, հայտարարել էր, որ մտադիր չէ կրկին փոխել Սահմանադրությունը՝ պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի