ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Սասնա Ծռեր» կուսակցության պատգամավորի մի շարք թեկնածուների գրանցումները

Լուրեր

28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր կայացած արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Դավիթ Հովսեփյանի, Ռազմիկ Էվոյանի, Վարդան Վարդանյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Հերմինե Նաղդալյանի, Աշխեն Հակոբյանի գրանցումները՝  հիմք ընդունելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ սահմանվել են Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների քվեաթերթիկների նմուշները, ինչպես նաև քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը: Այսօր նոյեմբերի 29-ին` ժամը 20.00-ից Տիգրան Մեծ հրատարակչությունում մեկնարկում է քվեաթերթիկների տպագրման գործընթացը: Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք կարող են տպագրության ողջ ընթացքում տպագրատանը հետևել քվեաթերթիկների տպագրման գործընթացին:

Հանձնաժողովի որոշմամբ՝ սահմանվել է նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին թվով 12 քրեակատարողական հիմնարկներից յուրաքանչյուրում քվեարկության սկիզբը:

Նիստում մեկնարկ է տրվել դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգին: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվում է նոյեմբերի 30-ից` Երևանի ժամանակով ժամը 08:00-ից և ավարտվում` 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:

ԱԺ արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 729 քաղաքացի: