Պայթյուններ Դամասկոսում այն հյուրանոցի մոտ, որտեղ իջևանել է Էմանուել Մակրոնը

Լուրեր

06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
Բոլորը

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում պայթյուններ են տեղի ունեցել, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպում էր անցկացնում իր սիրիացի գործընկեր Ահմադ ալ-Շարաայի հետ, գրում է France 24-ը։

Մակրոնը ժամանել է նախագահական պալատ՝ ալ-Շարաայի հետ հանդիպման, երբ պայթյուններ են տեղի ունեցել «Four Seasons» հյուրանոցի մոտ։ Սիրիական լրատվամիջոցները հաղորդել են, որ Մակրոնը հենց այս հյուրանոցում է իջևանել։

Սոցիալական ցանցերում տարածված կադրերում երևում են այրվող մեքենա և փողոցում արյան հետքեր։ Տուժողների թիվը պարզ չէ։

Ոչ մի խմբավորում անմիջապես չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը։

Այս միջադեպը տեղի է ունենում Դամասկոսում Արդարադատության պալատի մոտ գտնվող սրճարանում պայթուցիկ սարքի հետ կապված միջադեպից մի քանի օր անց, որի հետևանքով զոհվել էր առնվազն 10, վիրավորվել՝ 20 մարդ։

Ելիսեյան պալատը հայտնել է, որ պայթյունները նախագահական ավտոշարասյունից լսելի չեն եղել, իսկ Մակրոնին ուղեկցող լրատվամիջոցների ներկայացուցիչները որևէ իրարանցում չեն նկատել Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ առավոտյան միջոցառումների ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի