Ուկրաինան Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 430 ԱԹՍ է արձակել․ Բելգորոդում զոհ կա

Լուրեր

11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
Բոլորը

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հուլիսի 6-ի երեկոյից ի վեր Մոսկվայի մարզի ուղղությամբ ավելի քան 430 ԱԹՍ է թռել, գրում է Meduza-ն։ Նրա խոսքով՝ ՀՕՊ ուժերը հեռավոր տարածություններում չեզոքացրել են անօդաչու թռչող սարքերի մեծ մասը։ Մոսկվային մոտենալիս 36 անօդաչու թռչող սարք է խոցվել։

Գիշերը Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում (Շերեմետևո, Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի) թռիչքների սահմանափակումներ են մտցվել։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը ՌԴ մարզերի վրա խոցել են ուկրաինական 452 անօդաչու թռչող սարք։

Հուլիսի 6-ի երեկոյան Բելգորոդի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից տարածաշրջանի վրա հրթիռային հարձակման մասին: Նա նշել է, որ արկերի մեծ մասը խոցվել է, սակայն քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել։

Շուվաևը սկզբում հայտնել է երեք զոհի մասին: Ավելի ուշ նա հայտնել է կրկնվող հրթիռային հարվածի մասին և պարզաբանել, որ առաջին հարձակման ժամանակ Բելգորոդի շրջանի Բելովսկոյե գյուղում մեկ քաղաքացիական անձ է զոհվել: Շուվաևը հավելել է, որ Բելգորոդում հարվածը հրդեհ է առաջացրել ենթակառուցվածքային օբյեկտում:

Пепел տելեգրամ ալիքի հաղորդմամբ՝ հրթիռային հարվածից հետո հրդեհ է բռնկվել Մայրուղային գազատարների գծային-արտադրական վարչությունում, ինչի հետևանքով Բելգորոդում բնակարաններում գազի մատակարարումը խափանվել է։

Կալուգայի մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան, իր հերթին, հայտնել է Դերժինսկի շրջանի արդյունաբերական օբյեկտում հրդեհի մասին՝ անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո: Նա ասել է, որ տուժածներ չկան, տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և ԱԻՆ անձնակազմը:

Astra-ն հաղորդում է, որ այս շրջանում են գտնվում «Первый завод» նավթավերամշակման գործարանը, նավթաբազա և մի քանի այլ խոշոր թղթի և ցելյուլոզի գործարաններ: Ըստ Exilenova+-ի՝ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են «Первый завод»-ի վրա, որի նախագծային հզորությունը տարեկան 1,2 միլիոն տոննա է:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի