Կարևոր է, որ Հայաստանը շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուս ներդրողների համար․Միշուստինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում հանդիպում է անցկացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։

Ռուսական պատվիրակության կազմում են փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը, Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզերովը, «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, պետական ​​քարտուղար և ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Սազանովը, տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն, տնտեսական զարգացման փոխնախարար Վլադիմիր Իլյիչևը, էներգետիկայի առաջին փոխնախարար Պավել Սորոկինը և արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալեքսեյ Գրուզդևը։

Ավելի վաղ Միշուստինն ու Փաշինյանը մասնակցել էին ցուցահանդեսի լիագումար նիստին՝ «Արդյունաբերական արդյունաբերություն 360» խորագրով։

Հանդիպմանը Միշուստինը նշել է Հայաստանի կողմից ռուս ներդրողների համար հարմարավետ ռեժիմ ստեղծելու կարևորությունը։ Նա նաև նշել է՝ Մոսկվան ակնկալում է, թե Հայաստանի նոր կառավարությունը, որը ձևավորվել է երկրում կայացած ընտրություններից հետո, կապահովի ռուս-հայկական հարաբերությունների առաջընթաց զարգացումը։

«Մենք հույս ունենք, որ ընտրություններից հետո ձևավորվող նոր կառավարությունը կապահովի ռուս-հայկական հարաբերությունների առաջընթաց զարգացումը՝ բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի հաշվառման ոգով»,- ասել է Ռուսաստանի վարչապետը։

Միշուստինը նաև ընդգծել է, որ սա Փաշինյանի առաջին արտասահմանյան այցն է Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո։ Նա նշել է, թե Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հումանիտար համագործակցությանը և առաջարկում է շարունակել փոխադարձ մշակութային օրերի և այլ համատեղ միջոցառումների անցկացման ավանդույթը։

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր հայ գործընկերների հետ մշակութային և հումանիտար համագործակցությանը և առաջարկում ենք շարունակել մշակութային օրերի, ցուցահանդեսների և փառատոների անցկացման ավանդույթը»,- ասել է Միշուստինը։

Ռուսաստանի վարչապետը հավելել է, որ քննարկվում են նաև երիտասարդական կրթական միջոցառումները։

«Կան նաև լավ հնարավորություններ միջտարածաշրջանային ուղիղ կապերի ընդլայնման համար։ Ես պատրաստ եմ ձեզ հետ քննարկել երկկողմ հարցերի ամբողջ շրջանակը»,- ասել է ՌԴ վարչապետը՝ հայտարարելով, թե Ռուսաստանը մնում է Հայաստանի արտաքին առևտրի առաջատար գործընկերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի