Մեծ Բրիտանիան ռուսական ինքնաթիռ է որսացել Արկտիկայում

Լուրեր

06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
Բոլորը

Բրիտանական կործանիչները Նորվեգական ծովում բրիտանական ռազմանավերին մոտեցող ռուսական ինքնաթիռներ են որսացել։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն այս մասին հայտարարել է X-ում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ բրիտանական ռազմածովային ուժերի խումբը տեղակայվել է Արկտիկայում՝ ՆԱՏՕ-ի ընդլայնված առաքելության շրջանակում։

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Bear F տիպի հակասուզանավային ինքնաթիռը (ՆԱՏՕ-ի կողմից ռուսական Տու-142-ների համար նախատեսված անվանումը) բազմիցս մոտեցել է բրիտանական նավերի խմբին Նորվեգական ծովում՝ կատարելով «անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ» մանևրներ։ Բրիտանական ՊՆ-ի տվյալներով՝ ռուսական ինքնաթիռները նետել են սուզանավերը հայտնաբերելու և հետևելու սարքեր՝ HMS Prince of Wales ավիակիրի անմիջական մոտակայքում։ Ի պատասխան՝ հուլիսի 2-ին F-35B կործանիչները բարձրացել են նավի տախտակամածից՝ որսալով և ուղեկցելով ռուսական ինքնաթիռներին։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Դեն Ջարվիսը հրաժարվել է հաստատել Poltico-ին՝ արդյո՞ք ավիակիրը հետևել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վերագրվող զբոսանավի տեղաշարժերին, որը, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, այժմ Նորվեգիայի ափերի մոտ է և վերադառնում է Ռուսաստան:

«Մենք գիտենք, թե որտեղ է այն»,- ասել է Ջարվիսը՝ վկայակոչելով Ռուսաստանի ղեկավարության վրա «աճող ճնշումը»։

Փետրվարին Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի շտաբը հայտարարել էր «Արկտիկական պահապան» առաքելության մեկնարկի մասին՝ Ռուսաստանի ռազմական ակտիվության աճի և Չինաստանի՝ աճող հետաքրքրության ֆոնին:

Ապրիլին Լոնդոնը հայտարարել էր «Հյուսիսային նավատորմ» դաշինքի ստեղծման մասին՝ հյուսիսարևմտյան Եվրոպայում և Արկտիկայի տարածքում պաշտպանությունն ամրապնդելու համար: Դաշինքը կհիմնվի Համատեղ արշավախմբային ուժերի (JEF) վրա, որը ներառում է Միացյալ Թագավորության, Դանիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Շվեդիայի և Նորվեգիայի զինծառայողներին։

Բրիտանական նավատորմն ավելի ակտիվ է դարձել ոչ միայն Արկտիկայում: Հունիսի կեսերին այն առաջին անգամ Լա Մանշում կալանել էր նավթ տեղափոխող ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ: Ֆրանսիայի հետ համատեղ գործողությունը տևել էր վեց ժամ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի