Զելենսկին արձագանքել է Կիևին ռուսական զանգվածային հարվածին․ Ուկրաինան ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ է խնդրել

Լուրեր

24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի մարզի վրա ռուսական գիշերային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի։ Մարզային ռազմական վարչակազմը նախկինում հայտնել էր Բուչայի շրջանում մեկ զոհի մասին։ Զելենսկին նաև գրել է, որ վիրավորվել է 16 մարդ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կիևի և մարզի վրա հարձակումը վերջին օրերին տարածաշրջանի վրա երկրորդ զանգվածային հարվածն էր։ Զելենսկիի խոսքով՝ ռուսական ուժերը գիշերը Կիևի վրա արձակել են 68 հրթիռ և 351 հարվածային անօդաչու թռչող սարք, ինչը վնաս է հասցրել քաղաքի ավելի քան 10 վայրերի, այդ թվում՝ բնակելի շենքերի։

Նա ասել է, որ փլատակներից հաջողվել է փրկել 64 մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ 11 մարդ զոհվել է, շուրջ 60-ը՝ վիրավորվել։

«Մեր զինվորները լավ արդյունքներ են ցույց տվել անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռների խոցման գործում, բայց, ցավոք, ոչ ռուսական բալիստիկ հրթիռների դեմ։ Եվ պատճառը հենց հակահրթիռային համակարգերի անբավարար մատակարարումն է։ Կարևոր է, որ աշխարհը, մասնավորապես, Ամերիկան ​​և մեր եվրոպացի գործընկերներն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից դուրս գան մեր երկնքի պաշտպանությանը, հետևաբար, սովորական մարդկանց կյանքի պաշտպանությանն աջակցող վճռական որոշումներով։ Քանի դեռ Patriot հրթիռները մնում են դաշնակիցների պահեստներում, դա միայն խրախուսում է Ռուսաստանին՝ շարունակել «հաղթել» բնակելի շենքերին։ ԱՄՆ-ն ու Եվրոպան ունեն այս ահաբեկչությունը դադարեցնելու բավարար  ուժ»,- նշել է Զելենսկին՝ կոչ անելով դաշնակից երկրներին որոշում ընդունել ավելացնել մատակարարումները։

Հուլիսի 6-ի առավոտյան Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հարձակվել է Կիևի ռազմական թիրախների վրա, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի և անօդաչու թռչող սարքերի արտադրողների։ Ռուսական զինված ուժերը չեն մեկնաբանել քաղաքի վրա հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը։

Հուլիսի 7-ը Կիևում հայտարարվել է սգո օր։

Միաժամանակ, հուլիսին Կիևի վրա երկու լայնածավալ հարձակումներից հետո Ուկրաինան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

«Ուշացած կամ թույլ արձագանքները չեն կարող կանգնեցնել ահաբեկչությունը։ Միայն ուժեղ, սկզբունքային և ժամանակին կատարված գործողությունները կարող են դա անել։ Միջազգային հանրությունը պետք է միավորվի՝ ագրեսորին զսպելու և շարունակելու խթանել համապարփակ, արդար և երկարատև խաղաղությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության»,- գրել է Սիբիհան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի