Ավելի քան 500 ուկրաինական ԱԹՍ-ներ հարձակվել են Ղրիմի ու ՌԴ-ի շրջանների վրա․ Ղրիմում բլեքաութ է

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Հուլիսի լույս 6-ի գիշերը Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը երկրի ավելի քան 20 շրջաններում, բռնակցված Ղրիմում և Ազովի ծովում որսացել ու ոչնչացրել են ուկրաինական 519 անօդաչու թռչող սարք, հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։ Թե ընդհանուր քանի ԱԹՍ-ն է գրոհել Ռուսաստանը, հայտնի չէ։ Նախարարությունը հաղորդում է միայն խոցված անօդաչու թռչող սարքերի մասին, գրում է Meduza-ն։

Յարոսլավլում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը, ենթադրաբար, հարձակվել են Յարոսլավնեֆտեօրգսինտեզ (Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ) նավթավերամշակման գործարանի վրա, հայտնում են Astra և ուկրաինական Exilenova+ տելեգրամ ալիքները։ Նրանք հղում են կատարում ականատեսների լուսանկարներին և տեսանյութերին։ Պատկերներում երևում է, թե ինչպես է ծուխը բարձրանում քաղաքի վրայով։

Յարոսլավլի իշխանությունները միայն հայտնել են, որ մարզը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը: Յարոսլավլից դեպի Մոսկվա երթևեկությունը մի քանի ժամով փակվել է: Նահանգապետ Միխայիլ Եվրաևը չի հայտնել հարձակման հետևանքների մասին:

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը նախկինում բազմիցս հարձակվել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանի վրա, այդ թվում՝ մայիսին, նշում է Astra-ն: Սա Ռուսաստանի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկն է։

Լենինգրադի մարզում, տեղական իշխանությունների նախնական տվյալների համաձայն, Լուժկիի զորավարժարանում և Ուստ-Լուգա ու Վիսոցկ նավահանգիստների մոտակայքում վնասվել են ենթակառուցվածքային կառույցներ։ Այդ կառույցների բնույթը ճշգրիտ չի նշվում։ Ոչ ոք չի տուժել։

Բռնակցված Սևաստոպոլը մնացել է առանց էլեկտրաէներգիայի՝ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակման հետևանքով, հայտարարել է Ռուսաստանի կողմից նշանակված նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։ Պաշտոնյան զգուշացրել է, որ այսօր առավոտյան քաղաքում տրոլեյբուսներ չեն գործի։ Հանրային կոմունալ ծառայություններն անցել են պահեստային էլեկտրաէներգիայի համակարգերի։

«Կրիմէներգոն» ավելի ուշ հայտնել է, որ Ղրիմի ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել։ Վերանորոգման աշխատանքներ են ընթանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի