Համազգային թատրոնում գործադուլ կհայտարարվի․ պահանջում են Վիգեն Չալդրանյանի հրաժարականը

Լուրեր

15.11.2024 | 18:42
ՀՀ վարչապետն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցեր
15.11.2024 | 18:35
Երևանի ավագանու առաջիկա նիստի բոլոր հարցերը չզեկուցվող են
15.11.2024 | 18:28
Ինչ արտոնություններ են նախատեսվում տրանսպորտից օգտվելիս․ ավագանու նիստում կքննարկվի առաջարկը
15.11.2024 | 18:22
Հունանյանի արարքների համար կրում ենք էնքան պատասխանատվություն, ինչքան՝ Աղազարյանի քվեարկությունների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 18:11
Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահի պաշտոնում
15.11.2024 | 18:10
ՊՆ մեքենայի վթարից վիրավոր զինծառայող չկա, Քոչարյանին և մյուսներին կհարկադրեն դատարան գնալ․ ԼՈՒՐԵՐ
15.11.2024 | 18:08
COP29-ի միջոցով կոծկվում են հանցագործությունները, որոնք արել է բռնապետական երկիրը. ակցիայի մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 18:04
COP29-ին մասնակցող պաշտոնյաներին կոչ ենք անում պահանջել հայ ռազմագերիների ազատ արձակում. Թունբերգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 17:59
COP29-ի մասնակիցները հանցակից են ցեղասպանությանը. Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 17:54
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի
15.11.2024 | 17:53
Ադրբեջանը բնապահպանության քողի ներքո փորձում է մաքրել իրականացրած էթնիկ զտումները․ Գրետա Թունբերգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 17:50
Լիֆտը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 17:46
Պուտինն ու Շոլցն այսօր երկու տարվա մեջ առաջին հեռախոսազրույցը կունենան․ Bloomberg
15.11.2024 | 17:40
Սա պետական դավաճանության մասին հաղորդում է. Արմեն Խաչատրյանը դիմեց Գլխավոր դատախազությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 17:37
ՊԵԿ-ը կանխել է չհայտարարգրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը
Բոլորը

Նոյեմբերի 9-ից Համազգային թատրոնում լարված մթնոլորտ է։  Ստեղծագործական կազմի անունից հանդես եկող տասը դերասան բողոքում են գործող տնօրեն Վիգեն Չալդրանյանի աշխատանքից։  Վիգեն Չալդրանյանը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն նշանակվել է  2017 թվականի դեկտեմբերի 22-ին՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով: Իսկ մինչ այդ՝ 2016 թվականին նշանակվել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնում։ Համազգային թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանի խոսքով՝ տնօրենի կողմից համատեղությամբ գեղարվեստական ղեկավարի հաստիք զբաղեցնելն ապօրինի է։

«Չալդրանյանի՝ միաժամանակ երկու պաշտոնում գտնվելը հակասում է Պետական ոչ առևտրային կազմակերությունների մասին ՀՀ  օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասին»,- ընդգծեց դերասանը։

Ստացվում է, հակասելով օրենքին, Վիգեն Չալդրանյանը մեկ տարի շարունակ  ապօրինաբար միաժամանակ զբաղեցրել է այս երկու պաշտոնները։ Երեկ՝ նոյեմբերի 28-ին, Չալդրանյանը դիմում է  ներկայացրել՝ հրաժարվելու թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից:  Այնուամենայնիվ, դերասանները նրան  տնօրենի պաշտոնում ևս չեն տեսնում։

Նոր տնօրենի նշանակումը ստեղծագործական ողջ կազմի համար անակնկալ է եղել։ Սրտնեղում են, որ Վիգեն Չալդրանյանի նշանակումից հետո միայն իրենց տեղյակ են պահել․ նոր տնօրեն է ընտրվել՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու։ Այդուհանդերձ, չեն հանձնվել ու նշանակումից անմիջապես հետո հրաժարականի պահանջով դիմել են թե՛ մշակույթի նախկին նախարարին, թե՛ նորանշանակ ղեկավարին։

«Վիգեն Չալդրանյանին բացահայտ բողոք ներկայացնելով, խոստում ստացանք, որ եթե իր ղեկավարումը դերասանների ցանկությանը դեմ է, ապա պատրաստ է հեռանալ պաշտոնից։ Սակայն, երբ մեկ ամիս անց վերջնական որոշում  կայացրինք ու այդ մասին Չալդրանյանին տեղյակ պահեցինք, ստացանք «Դուք ո՞վ եք, որ ուզեք կամ չուզեք։ Ինձ նախարարն է նշանակել, նա էլ պետք է հետ կանչի» պատասխանը։ Նմանատիպ արձագանք ստացանք նաև մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանից»,- նշեց ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը։

Մեկ տարի անց էլ ոչինչ չի փոխվել․ այսօր առավոտյան տեղեկացել են, որ նոր գեղարվեստական ղեկավար ունեն՝ Սուրեն Շահվերդյանը։

Դերասանները նշում են, որ Չալդրանյանի հրաժարականը պահանջելու գլխավոր պատճառն այն է, որ նա, լինելով կինոռեժիսոր, չի ճանաչում թատրոնը, չգիտի՝ ինչ անել, որ թատրոնը վերելք ապրի։

Երկու տարվա ընթացքում Չալդրանյանն ընդամենը մեկ ներկայացում է բեմադրել, այն էլ՝  Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների անվճար մասնակցությամբ։ Դերասանական կազմն իր նախընտրելի թեկնածուներն ունի․ Նարինե Գրիգորյանը գեղարվեստական ղեկավարի, իսկ  Արման Նավասարդյանը՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնում։ Այլ նշանակում խումբը չի ընդունում։

Արման Նավասարդյանը համոզված է՝ ոչ մի այլ թատրոնում ստեղծագործական կազմը չի ցանկանա նման ղեկավար ունենալ։

Դերասանները նշում են, որ տոմսերով զբաղվող ադմինիստրատորներն անգամ չեն կարողանում իր հետ աշխատել և մի քանիսն արդեն հեռացել են։ Դահլիճն էլ  մշտապես կիսադատարկ է դարձել, որովհետև ներկայացումներ նրա ղեկավարության տակ անհաջող են ստացվում։

Վիգեն Չալդրանյանի հրաժարականի հարցով վրդովված է նաև Սոս Սարգսյանի կինը․ դերասանի մահից հետո նրա ընկեր ու Համազգային թատրոնի համահիմնադիր Հրաչյա Գասպարյանին թատրոնից հեռացնելն ու Վիգեն Չալդրանյանին տնօրեն նշանակելը թատրոնի նախկին տնօրեն Վարդան Մակրտչյանի և Մշակույթի նախկին նախարարի կողմից դավանանք է որակում։

«Արմեն Ամիրյանն ինձ զանգահարեց ու հարցրեց՝ արդյոք դեմ չեմ Վիգեն Չալդրանյանի նշանակմանը։ Ինձ համար պարզ դարձավ, որ նշանակումն արդեն արված է, պարզապես վերջում հիշել են նաև իմ գոյության մասին»,- նշեց  Նելլի Սարգսյանը։

Համազգային թատրոնի ստեղծագործական կազմը որոշել է կոշտ միջոցների դիմել և դեկտեմբերի 1-ից անժամկետ գործադուլ հայտարարել։ Դեկտեմբերի 21-ին նշանակված ներկայացում կա, որը, հարցին շուտափույթ լուծում չտալու պատճառով, տապալման եզրին է։

Նայեմբերի 30-ին և 31-ին ևս նշանակված ներկայացումներ կան, սակայն որպեսզի դրանք նույնպես չտապալվեն, դերասանները  գործադուլը դեկտեմբերի 1-ից կսկսեն։

Հավելենք նաև, որ Համազգային թատրոնի ներկայիս տնօրեն Վիգեն Չալդրանյանի հետ կապ հաստատելու մեր փորձերն անհաջողության մատնվեցին։