ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
Բոլորը

Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը Factor TV-ի եթերում վերլուծել է Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների դեմ կիրառվող սահմանափակումների ֆոնին Եվրահանձնաժողովի՝ հայկական արտադրանքի համար ԵՄ շուկան բացելու որոշումը, ինչպես նաև անդրադարձել դրա հնարավոր հետևանքներին և Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։

Ըստ վերլուծաբանի՝ Եվրամիության այս քայլը բխում է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ու բարոյական տրամաբանությունից։ Հայաստանը, հայտարարելով ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու իր մտադրության մասին, բախվել է Ռուսաստանի տնտեսական ճնշումներին, ինչին ԵՄ-ն պարտավոր է արձագանքել։

«Պիտի ընդունենք, որ դա քաղաքական և բարոյական պարտավորություն է Եվրամիության կողմից, քանի որ Հայաստանը հնչեցնում է իր ցանկությունը՝ խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, և օրենքի մակարդակով, և կոնկրետ վարվող քաղաքականության մակարդակով։ Հաշվի առնելով, որ այդ փոխադարձ շահագրգռվածության արդյունքում Ռուսաստանը կիրառում է տնտեսական և էներգետիկ պատժամիջոցներ Հայաստանի նկատմամբ, Եվրամիությունն իր պատրաստակամությունն է հայտնում, կրկնում եմ՝ բարոյական և քաղաքական պարտավորությունների շրջանակներում, Հայաստանին աջակցել այս բարդ իրավիճակից դուրս գալու նպատակով»։

Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանի գործողությունները վնաս են հասցնում ոչ միայն Հայաստանին, այլև հենց Ռուսաստանին և նրա նախաձեռնած ինտեգրացիոն ծրագրերին, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությանը։

«Բացի նրանից, որ Ռուսաստանը վերջնականապես կարող է կորցնել Հայաստանին՝ որպես էական գործընկեր, ստեղծվում են ռիսկեր նաև Եվրասիական տնտեսական միության տրոհման համար, քանի որ այլ երկրները՝ Ղազախստանը և մյուսները, համոզվում են, որ Ռուսաստանը փոխարինում է տնտեսական փոխշահավետությունը ինչ-որ քաղաքական պահանջներով, և դա ոչ մեկին, կարծում եմ, դուր չի կարող գալ, բացի, միգուցե, Բելառուսի նախագահից»։

Վերլուծաբանը նշել է, որ Ղազախստանը խիստ շահագրգռված է, որպեսզի Հայաստանը ներգրավված լինի ԵՄ-ի կողմից աջակցվող «Միջին միջանցք» և «Գլոբալ դարպաս» ծրագրերում, և դա մեծացնում է Հայաստանի նշանակությունը Ղազախստանի համար։

Նա կարծում է՝ ՌԴ-ն դեռևս հաշվարկներ ունի՝ պատժամիջոցների քաղաքականությունը շարունակելու․ «Քանի Հայաստանում Ռուսաստանի պատկերացումների շրջանակներում շարունակվում է քաղաքական ապակայունացման գործընթացը, ապա կփորձեն պահպանել այդ պատժամիջոցների քաղաքականությունը մի քանի ամիս, մինչև կարծես թե ամեն ինչ տեղը ընկնի Հայաստանում»։

Ըստ Նավասարդյանի՝ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում պետք է փոխվի քաղաքական մշակույթը՝ անցում կատարելով առճակատումից դեպի կառուցողական աշխատանք։ Նա կարևորել է խորհրդարանում էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու գաղափարը, որը կնպաստի աշխատանքի բովանդակության բարելավմանը։

Վերլուծաբանը նաև ընդգծել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերություններում պետք է կենտրոնանալ ոչ միայն կարճաժամկետ, այլև ռազմավարական նշանակության հարցերի վրա։

«Ես կարծում եմ՝ այսօր իմաստ ունի խոսել ինչ-որ կարճաժամկետ բաների մասին, քանի որ հետագա զարգացումները շատ բաների հետ են կապված։ Այստեղ լուրջ պարտավորություններ ենթադրող համաձայնագիր պետք է ունենանք, որը չի զիջելու իր պրակտիկ նշանակությամբ Ասոցացման համաձայնագրին և շատ ավելի բարձր կլինի, քան Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագիրը»։

Նա նաև նշել է, որ ԵՄ-ի հետ պետք է քննարկվեն ոչ միայն ազատ առևտրի, այլև Ռուսաստանի պատժամիջոցներից տուժած տնտեսվարողներին ուղղակի ֆինանսական փոխհատուցման հարցերը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան