Անկարայում Ֆիդանն ու ԵՄ պաշտոնյաները քննարկել են Հարավային Կովկասը․ կհամակարգեն խաղաղությանն ու բարգավաճմանը նպաստելու ջանքերը

Լուրեր

24.08.2026 | 16:20
Լոնդոնը թույլատրել է Կիևին փոխանցել Storm Shadow հրթիռների մասին գաղտնի տեղեկատվություն՝ դրանք Ուկրաինայում արտադրելու համար
24.08.2026 | 16:18
«Արարատը» դիրքորոշում է հայտնել «Փյունիկի» դեմ խաղում Վարազդատ Հարոյանի հեռացման վերաբերյալ
24.08.2026 | 16:14
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
24.08.2026 | 16:09
Պայմանագրային զինծառայող է մահացել
24.08.2026 | 16:07
Գիտեմ, որ անգլերենի և ռուսերենի իջևանյան բարբառներին փայլուն տիրապետում եք, հարցս հայերեն էր․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 15:55
Թուրքիայի Հաթայ նահանգում հայկական եկեղեցին ավերակների է վերածվել
24.08.2026 | 15:44
Պապիկյանը եղել է այդ զորամասում դեպքից երկու օր առաջ. որպես ի՞նչ. Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 15:38
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանին
24.08.2026 | 15:27
ԱՄՆ-ը պատրանքներ չունի Ռուսաստանի կողմից պատերազմը դադարեցնելու ցանկության վերաբերյալ, իսկ Չինաստանն այլևս չպետք է լռի․ Զելենսկի
24.08.2026 | 15:19
Դուք ապացուցեցիք, որ դուք պատերազմի կուսակցություն եք․ Փաշինյանը՝ Նարեկ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 15:10
Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելու մասին // Վրաստանի նախկին վարչապետին մեղադրանք է առաջադրվել․ ԼՈՒՐԵՐ
24.08.2026 | 15:02
Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում իշխանամետ կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71 %-ը
24.08.2026 | 14:53
Ձեր քաղաքական ուժը ՀՀ-ում գործում ա թելադրության ժանրով․ Փաշինյանը՝ Ագնեսա Խամոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 14:51
Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
24.08.2026 | 14:47
Փաշինյանը ֆեյքերի դեմ պայքարի տարբերակ առաջարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը նախօրեին Անկարայում հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի ու ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ։ Անկարայում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է տարածվել, որը հրապարակել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Մասնավորապես, կողմերը քննարկել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները գլոբալ հեռանկարում՝ հիշատակելով Թուրքիայի թեկնածուի կարգավիճակը և ընդունելով Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ռազմավարական արժեքը տարածաշրջանային կայունության և տնտեսական դիմադրողականության խթանման գործում արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում: Կողմերը վերահաստատել են  համատեղ վճռականությունը՝ ձեռնարկելու քայլեր, որոնք կխթանեն համագործակցային և փոխշահավետ հարաբերությունները այս ոլորտներում։ Համաձայնել են տարածաշրջանային կայունության և բարիդրացիական հարաբերությունների կարևորության վերաբերյալ ու աջակցություն հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ջանքերին Կիպրոսի հարցի վերաբերյալ։

Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ Թուրքիան ու Եվրամիությունը կիսում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և միջազգային իրավունքի վրա հիմնված արդար և երկարատև խաղաղությունը սատարելու հանձնառությունը։ ԵՄ-ն հիշեցրել է բոլոր պետությունների կողմից ԵՄ պատժամիջոցների շրջանցումը կանխելու կարևորությունը։

Կողմերը համաձայնել են համակարգել Թուրքիայի և ԵՄ-ի փոխլրացնող ջանքերը՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղությանն ու բարգավաճմանը ավելի լավ նպաստելու, կապակցվածությունը, առևտրային և տնտեսական կապերը ամրապնդելու համար։

Նշվում է, որ նրանք նաև ընդգծել են  անվտանգության և պաշտպանության հարցերում երկխոսության և համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ ՆԱՏՕ-ի հետ լրացումով։

Կողմերը նաև վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել Մաքսային միության իրականացման բարելավմանն ուղղված ջանքերը՝ միաժամանակ հարթելով դրա արդիականացման ճանապարհը։ Երկու կողմերն էլ ընդգծել են  արդյունաբերական քաղաքականության մեջ ներառական և փոխադարձ մոտեցման կարևորությունը Թուրքիայի և ԵՄ-ի մրցունակության և տնտեսական անվտանգության համար։ Նրանք նաև համաձայնել են, որ Թուրքիայի հնարավոր մասնակցությունը Միասնական եվրովճարային տարածքին (SEPA) օգտակար կլինի։

Քննարկվել է նաև վիզաների ազատականացման երկխոսության ներկայիս վիճակը և մտքեր  են փոխանակել Թուրքիայի քաղաքացիների վիզաների դիմումների և դրանց մշակման ընթացակարգերի վերաբերյալ։ Նրանք ընդունել են ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը և դրա հնարավոր ազդեցությունը բնակչության տեղաշարժերի վրա, բարձրացրել  Թուրքիայի և ԵՄ-ի համար առկա ընդհանուր մարտահրավերները և արտահայտել իրենց վճռականությունը՝ համատեղ աշխատելու դրանց լուծման ուղղությամբ, ներառյալ՝ սահմանների կառավարման և միգրանտների անօրինական տեղափոխման դեմ պայքարի ոլորտում համագործակցության ամրապնդումը։

Հավելենք, որ Ֆիդանից զատ՝ ԵՄ պաշտոնյաները հանդիպել են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նա Անկարայում Կալլասին և նրա պատվիրակությանն ընդունել է փակ դռների հետևում։ Հանդիպմանը ներկա են եղել նաև արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հաղորդակցության բաժնի տնօրեն Բուրհանեթթին Դուրանը և նախագահի խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի