«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
29.06.2026 | 21:55Սահմանադրական դատարանում ընտրական վեճի քննության ընթացքում քննարկվեց «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ին որպես վկա ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը։
ՔՊ ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ միջնորդությունը կարող է լուծվել գրավոր հարցմամբ՝ առանց վկայի ներգրավման անհրաժեշտության։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը պարզաբանեց, որ ներկայացված միջնորդության նպատակը հենց գրավոր տվյալների ստացումն է։
Գրիգորյանն արձագանքեց, որ այդ դեպքում միջնորդության բովանդակության հետ համաձայն է և առարկություն չունի՝ ընդգծելով, որ սկզբնականում այն սխալ է ընկալել որպես վկայի հարցաքննման պահանջ։
Մանրամասները՝ տեսանյութում։

