Կայա Կալլասը Կովկասի զարգացումների համատեքստում խոսել է Թուրքիայի ռազմավարական կարևորությունից

Լուրեր

06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
Բոլորը

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կարևորության մասին, քանի որ պաշտպանական դաշինքը բախվում է լուրջ մարտահրավերների ժամանակաշրջանի, և որ դաշնակիցների միասնությունն ավելի կարևոր է, քան երբևէ։

«Իհարկե, յուրաքանչյուր գագաթնաժողովից առաջ ասվում է, որ սա պատմական գագաթնաժողով է, բայց հիմա ես կարծում եմ, որ շատ կարևոր է։ Տրանսատլանտյան հարաբերությունները նույնպես որոշակի լարվածության տակ են, այդ պատճառով միասնության դրսևորումը չափազանց կարևոր է ոչ միայն դաշինքի, այլև մեր հակառակորդների համար»,- ասել է Կալլասը  թուրքական Անադոլու գործակալությանը տված հարցազրույցում՝ հունիսի 29-30-ը Թուրքիա կատարելիք այցից առաջ։

Կալլասը նշել է, որ կճամփորդի ընդլայնման և միգրացիայի հարցերով եվրահանձնակատարների հետ՝ հաշվի առնելով երկրի կենտրոնական դերը մի շարք աշխարհաքաղաքական հարցերում։ Նա ասել է, որ ՆԱՏՕ-ի օրակարգի հիմնական հարցերն են պաշտպանական արտադրության ավելացումը, զսպման կարողությունների ամրապնդումը և ուսումնասիրությունը՝ «ինչ ավելին կարող ենք անել Ուկրաինայի համար»։

Մերժելով առանձին եվրոպական բանակի վերաբերյալ առաջարկները՝ նա ասել է, որ ԵՄ անդամներն արդեն ունեն ազգային բանակներ, որոնք կազմում են ՆԱՏՕ-ի ավելի լայն պաշտպանական կառուցվածքի մի մասը։

«Անհնար է, որ ԵՄ յուրաքանչյուր անդամ պետություն ստեղծի մեկ այլ բանակ, որը հետագայում կենթարկվի եվրոպական ղեկավարությանը։ Սպառնալիքները տարածաշրջանային են, ուստի արձագանքը նույնպես պետք է լինի տարածաշրջանային»,- նշել է նա՝ եվրոպական երկրներին կոչ անելով ավելացնել պաշտպանության մեջ ներդրումները և ավելի սերտ համակարգել։

Նա ասել է, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն շարունակում են սերտ կապի մեջ մնալ՝ կրկնօրինակումից խուսափելու համար և կենտրոնացած են դաշինքի շրջանակում եվրոպական հենասյունն ամրապնդելու վրա։ Կալլասի խոսքով՝ անդամներին խրախուսվում է համատեղ գնումների ծրագրեր իրականացնել, քանի որ որոշակի հնարավորություններ չափազանց թանկ են առանձին երկրների համար։

Անդրադառնալով Թուրքիային՝ եվրոպացի պաշտոնյան այն բնութագրել է որպես «ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակը» և ասել, որ երկիրն ունի «շատ ուժեղ պաշտպանական արդյունաբերություն»։ Ըստ Կալլասի՝ Թուրքիան «շատ կարևոր դեր» ունի եվրոպական անվտանգության և տարածաշրջանային կայունության գործում։

«Անկասկած, մեզ անհրաժեշտ է բանակցություններ վարել  Թուրքիայի հետ»,- ասել է նա՝ անդրադառնալով Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և ավելի լայն անվտանգության միջավայրին։

Միաժամանակ, Կալլասն ասել է, որ Կիպրոսի հարցը շարունակում է մնալ կարևոր թեմա Անկարայի և Բրյուսելի միջև հարաբերություններում։ Նա աջակցություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից կողմերի միջև երկխոսությունը խթանելու ջանքերին:

«Կարծում եմ՝ խաղաղ կարգավորումը կբացահայտի բազմաթիվ խնդիրներ»,- ասել է  նա։

Մերձավոր Արևելքի վերաբերյալ Կալլասն ասել է, որ Եվրոպան շարունակում է մնալ թե՛ պաղեստինցիների, թե՛ երկու պետությունների լուծման կողմնակից։

«Այն, ինչ մենք տեսնում ենք, բռնի վերաբնակիչներն ու բնակավայրերը իրականում անհնար են դարձնում երկու պետությունների լուծման հասնելը»,- ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն մշտապես բարձրացրել է այս հարցերը Իսրայելի հետ և շարունակում է պաշտպանել երկխոսությունը՝ չնայած տարաձայնություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի