Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով հունիսի 21-ից ավելի քան 1300 մարդ է մահացել․ ԱՀԿ ղեկավար

Լուրեր

23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
23.08.2026 | 13:14
ԱՄՆ դատարանը չեղարկել է Պետդեպարտամենտի՝ 75 երկրների քաղաքացիների ներգաղթային վիզաների տրամադրումն արգելող որոշումը
23.08.2026 | 12:44
Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին․ ՊՆ
Բոլորը

Հունիսի 21-ից ի վեր Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով ավելի քան 1300 մահվան դեպք է գրանցվել, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, գրում է The Insider-ը։

Նա չի նշել, թե ինչ տարիքային խմբի ներկայացուցիչներ են մահացածները։

«Եվրոպան Երկրի վրա ամենաարագ տաքացող մայրցամաքն է, որտեղ ջերմաստիճանը բարձրանում է համաշխարհային միջին ցուցանիշից երկու անգամ ավելի արագ։ Այս պահին 150 միլիոն մարդ ապրում է ծայրահեղ շոգի պայմաններում, հարյուրավոր մարդիկ մահացել են, դպրոցները փակ են, իսկ էլեկտրացանցերը լարված են։ Շոգից սթրեսը հաճախ անվանում են «լուռ մարդասպան», եվրոպական տները, աշխատավայրերն ու դպրոցները չեն կառուցվել այս ջերմաստիճանների համար»,- սոցցանցերում գրել է Գեբրեյեսուսը։

Ավելի վաղ Ֆրանսիայի Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ չորեքշաբթի օրվանից ի վեր երկրում գրանցվել է մոտավորապես 1000-ով ավելի մահ, քան կանխատեսվում էր, հաղորդում է BBC-ն: Դեպքերի մեծ մասը 65 տարեկանից բարձր մարդկանց շրջանում է։

Անցյալ շաբաթ մի քանի եվրոպական երկրներում գերազանցվել են պատմական ջերմաստիճանի ռեկորդները: Օրինակ՝ Գերմանիայում երեք օր շարունակ գրանցվել է ռեկորդային տաք՝ երկրի արևելյան մասում հասնելով 41.7°C-ի։

Անցյալ տարի հունիսի 23-ից հուլիսի 2-ը տեղի ունեցած անոմալ շոգի ալիքը տասներկու խոշոր եվրոպական քաղաքներում խլել էր 2300 մարդու կյանք, հայտնել է The Guardian-ը: Մասնագետներն այս մահերի 1500-ը վերագրել էին կլիմայի փոփոխության հետևանքներին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի