Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում մանրամասներ են ներկայացվել «Հաղթանակ» այգու տարածքների վերադարձի և սպասվող բարեկարգման վերաբերյալ։

Քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի ԺՊ Ալիկ Վարդազարյանն ասաց, որ բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն մասնավոր սեփականատիրոջ հետ՝ Բաբայան փողոցին հարող շուրջ 6900 քմ մակերեսով հողատարածքը համայնքին վերադարձնելու վերաբերյալ։

«Տվյալ տարածքը փաստացի հանդիսանում է զբոսայգու անտառային շերտի մի մասը և գտնվում է «Մայր Հայաստան» հուշարձանի հյուսիս-արևմտյան հատվածում։ Բացի այդ, ևս 2000 քմ հողատարածքի համար առաջարկվել է փոխանակում, որպեսզի բացառվի միջավայրին ոչ համահունչ որևէ կառուցապատում։ Արդյունքում՝ շուրջ 9000 քմ տարածք կրկին կծառայի հանրությանը»,- ասաց Վարդազարյանը։

Այգու ժամանցային հատվածի արդիականացման ծրագիրն այս պահին գտնվում է դատական փուլում։ Համայնքը հրաժարվել է երկարացնել «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի հետ կառուցապատման պայմանագիրը, ինչը բողոքարկվել է ընկերության կողմից։

Թեև առաջին ատյանի դատարանը մերժել է ընկերության հայցը, սակայն վերաքննիչ փուլում կիրառված հայցի ապահովման միջոցն այս պահին սահմանափակում է քաղաքապետարանի գործողությունները։

Անդրադառնալով այս խնդրին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց «Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի, չգիտեմ, 98 թվականի արդեն այդպես «հոտած» պայմանագրին»։

Մանրամասները՝ տեսանյութում։