Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը, ի թիվս այլ բաների, սահմանում է բջջային սարքավորումների նույնականացման համարի (IMEI) տվյալների բազայի գործունեության սկզբունքները: Այս դրույթը կիբերխարդախության դեմ պայքարի միջոցառումների երկրորդ փաթեթի մաս է կազմում, գրում է ՏԱՍՍ-ը։

Օրենքի համաձայն՝ այս տվյալների բազան տեղեկություններ կպարունակի Ռուսաստանի Դաշնության տարածքում բջջային ցանցերում օգտագործման համար թույլատրված և արգելված սարքավորումների նույնականացման ցուցիչների մասին:

«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը սահմանում է տվյալների բազայի պահանջները <…>, դրա գործունեության կանոնները և այլ տեղեկատվական համակարգերի հետ դրա փոխազդեցությունը <…>»,- նշվում է օրենքում։

Պետդումայի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Իգոր Իգոշինն ավելի վաղ ՏԱՍՍ-ին պարզաբանել էր, որ ՌԴ ներմուծված յուրաքանչյուր շարժական սարքավորում «եզակի 15-անիշ անձնագրային համար» (IMEI համար) կստանա, որի օգնությամբ հնարավոր կլինի նույնականացնել սարքավորումը։

«Օրենքի շրջանակում կստեղծվի տվյալների բազա, որը կպարունակի բոլոր սարքերի IMEI համարները՝ նշելով, թե որոնք են թույլատրված օգտագործման համար, իսկ որոնք՝ արգելված: Անօրինական ներմուծված կամ գողացված սարքերը կհայտնվեն սև ցուցակում և այլևս չեն աշխատի մեր ցանցերում»,- ասել է Իգոշինը:

Բազայում տեղեկություններ կկարողանան ներդնել օպերատորներն ու պետական ​​​​մարմինները, որոնց ցանկը կորոշի Կառավարությունը։ Բջջային օպերատորները պարտավոր կլինեն տվյալների բազայում նշել, թե որ SIM քարտը որ սարքին է միացված։