ԵՄ-ն շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում պատմական նվաճումների շարքին. Գրոնո
Քաղաքականություն
26.06.2026 | 14:34
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ներկայացրել է Բաքվում կայացած հանդիպումների ժամանակ քննարկված հարցերը։
«Ուրախ եմ վերադառնալ Բաքու՝ իմ Ադրբեջանի գործընկերների, այդ թվում՝ նախագահի խորհրդականներ Հիքմեթ Հաջիևի և Էլչին Ամիրբեկովի, ինչպես նաև ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովի հետ ինտենսիվ խորհրդակցություններ անցկացնելու համար»,- գրել է Գրոնոն X-ում։
Նա նշել է, որ մտքերի փոխանակումները կենտրոնացած էին տարածաշրջանային զարգացումների, ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների, կապի հնարավորությունների և Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի վրա՝ Ադրբեջանում ու Հայաստանում բարձր մակարդակի ԵՄ հանդիպումների նախապատրաստական աշխատանքներին ընդառաջ։
«Համաձայնության եկանք երկու երկրների միջև կայուն խաղաղության ճանապարհին պատմական նվաճումների շարքի թափը պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ, որին ԵՄ-ն կշարունակի իր աջակցությունը»,- հայտարարել է Գրոնոն:
Թարգմանությունը Էմմա Չոբանյանի

