Խիզախ որոշում էր․ Զոհրաբյանը՝ Աջապահյանի գործը նոր քննության ուղարկելու որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նախ և առաջ այն ճնշումները, որոնք կային դատարանների նկատմամբ, այս որոշումը համարում ենք իրականում խիզախ որոշում»,- անդրադառնալով Միքայել արքեպիսկոպոսի գործը նոր քննության ուղարկելու դատարանի որոշմանը՝ ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Էդգար Մանասյանի նախագահությամբ, դատավորներ Նարինե Հովակիմյանի ու Վաչե Մարգարյանի կազմով, ավելի քան 3 ժամ առանձին սենյակում անցկացնելուց հետո որոշում կայացրեց պաշտպանական կողմի բողոքը բավարարել մասնակի․ գործն ուղարկվեց նոր քննության, հոգևորականի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց, բացակայելու արգելքը՝ մնաց անփոփոխ։

«Չնայած մենք, բնականաբար, արդարացման լրիվ հիմքերը տեսնում էինք, բայց էլի կարևոր էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը արձանագրեց այդ ընդդատության կանոնի խախտումը, որը եթե հիշում եք, մենք հենց առաջին դատական նիստին, Երևանի դատավորին ուղիղ այդ միջնորդությունը ներկայացրեցինք հենց ամենաառաջին դատական նիստին, որ այս գործը պետք է քննի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։ Դատարանը պարզաբանեց՝ դատավճիռը բեկանել է, քանի որ դատավարական էական խախտում է համարել և գործը ուղարկում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը։ Այս առումով բնականաբար դրական էր։ Այս ճնշումների պայմաններում կարծում ենք իրոք խիզախ որոշում էր»։

Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու գործով 2025-ի սեպտեմբերի 24-ին մեղադրական վերդիկտ է կայացրել Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ և օրեր անց կայացված դատավճռով նրան դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման։

Շիրակի թեմի առաջնորդին մեղադրում են այն բանում, որ «ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ, հետևաբար, նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։

Մանրամասները՝ տեսանյութում։