Կարմիր լույսի տակ չեմ կանգնելու, անվտանգային նկատառում կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
11.08.2026 | 10:50
«Բարսելոնայի» ավագը տեղափոխվել է «Լիվերպուլ»
11.08.2026 | 10:43
Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց
11.08.2026 | 10:33
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը, կալանավորվել է
11.08.2026 | 10:30
Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը
11.08.2026 | 10:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11.08.2026 | 10:20
Դնեպրոպետրովսկում ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, սահմանազատման փաստաթղթերը և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը հենց այն «կադաստրի վկայականն» են, որի մասին ինքը խոսել էր նախկինում։

Factor TV-ի լրագրողը վարչապետին հիշեցրել է նրա նախկին հայտարարությունները՝ կարմիր լույսի տակ կանգնելու, պաշտոնական արտոնություններից հրաժարվելու, կրթությունը քաղաքականությունից տարանջատելու և Արցախի վերաբերյալ դիրքորոշումների մասին՝ նշելով, որ իշխանության գալուց հետո բազմաթիվ հարցերում Փաշինյանի գործելակերպը հակասել է նախկին հայտարարություններին։

Լրագրողը նաև ներկայացրել է Փաշինյանի նախկին ելույթներից հատվածներ, որոնցում նա Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությունը բնութագրել էր որպես հայերին ոչնչացնելուն և ցեղասպանության քաղաքականությունը շարունակելուն ուղղված գործընթաց։ Հարցին, թե այսօր վարչապետն իր ո՞ր հայտարարություններին է հավատում՝ նախկին, թե ներկայիս, Փաշինյանը պատասխանել է, որ այդ գնահատականներն արվել են կոնկրետ ժամանակահատվածում առկա իրողությունների և վերլուծությունների հիման վրա։

Նրա խոսքով՝ հենց այդ իրադարձությունների արդյունքում իշխանությունը հանգել է այն եզրակացության, որ Հայաստանը չի կարող իր անվտանգությունը կառուցել այն ենթադրության վրա, թե որևէ այլ ուժ կգա և կպաշտպանի իրեն։

«Այդ ժամանակ մենք հասկացանք, որ կոնցեպտուալ սխալ ունենք և պետք է հարցերը լուծենք՝ հենվելով Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա։ Այդ վերլուծությունների արդյունքում էլ ծնվել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը»,- ասել է վարչապետը։

Անդրադառնալով 2023 թվականին իր հնչեցրած այն մտքին, թե Հայաստանը պետք է ունենա իր «կադաստրի վկայականը», Փաշինյանը նշել է, որ այսօր այդպիսի փաստաթուղթը գոյություն ունի՝ ի դեմս Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանազատման գործընթացի արդյունքների։

«Մեր կադաստրի թուղթը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման մասին է»,- ասել է նա։

Վարչապետը նաև բացատրել է, թե ինչու այլևս չի կանգնում կարմիր լույսի տակ, ինչպես խոստանում էր նախկինում։ Նրա խոսքով՝ դա պայմանավորված է անվտանգության միջավայրի փոփոխությամբ և վարչապետի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։

«Այո, կանգնում էինք, հիմա չենք կանգնում, որովհետև այդպիսին են անվտանգության ապահովման կարիքները»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ շարունակում է ակտիվորեն շփվել քաղաքացիների հետ, այցելել տարբեր բնակավայրեր և քայլել փողոցներում։

Արցախի վերաբերյալ իր նախկին հայտնի հայտարարությանը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», անդրադառնալով՝ Փաշինյանը կրկին ընդգծել է, որ երբեք չի հրաժարվել այդ խոսքերն ասելու փաստից։ Նրա խոսքով՝ հենց այդ քաղաքական ճանապարհի և դրանից բխած հետևությունների արդյունքում է ձևավորվել ներկայիս քաղաքականությունը։

«Ես եմ ասել «Արցախը Հայաստան է և վերջ»։ Եվ այդ ասելու արդյունքում է, որ մենք հասել ենք այս կետին»,- նշել է վարչապետը։

Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք Արցախի կորուստը կարելի է համարել «լավ կետ», Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանը կանգնած էր սեփական պետականությունը կորցնելու վտանգի առաջ, և իր գնահատմամբ՝ հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետության պահպանությունն էր։

Մանրամասները՝ տեսանյութում։