Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Բաքվում է
Քաղաքականություն
25.06.2026 | 13:21
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնն այցով Ադրբեջանում է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ Համիլթոնն արդեն սկսել է հանդիպումներ անցկացնել Բաքվում։ Մասնավորապես, նա հանդիպել է Ադրբեջանի փորձագիտական հանրության հետ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնում։
Սա Քևին Համիլթոնի առաջին այցն է Ադրբեջան՝ որպես տարածաշրջանի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի