«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Ավետ Ավդոյանն ահազանգում է՝ արդեն երեք օր է, ինչ իր 10-ամյա երեխային Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից դուրս չեն գրում, քանի որ վիրահատության գումարի վճարման հետ կապված հարցեր կան։

Factor TV-ի հետ զրույցում Ավդոյանը պատմեց, որ սկզբում ԲԿ-ից վստահեցրել են՝ վերակենդանացման բաժանմունքում իրականացվող բժշկական միջամտություններն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետության կողմից, իսկ ընտանիքը պետք է վճարի միայն պալատային բուժման ծախսերը։ 

«Ինձ ասել էին՝ քանի դեռ երեխան վերակենդանացման բաժնում է, բժշկական բոլոր ծախսերի համար պետությունն է վճարում։ Ասացին՝ գումար պետք է վճարենք միայն պալատ տեղափոխվելուց հետո՝ այդ բուժման համար։ Ես նույնիսկ պարտավորագիր եմ գրել, որ պալատի գումարը մաս-մաս կվճարեմ, քանի որ նոր եմ վերադարձել Ռուսաստանից, աշխատանք չունեմ»,- պատմեց տղամարդը։  Սակայն, ըստ հոր, երեխային դուրս գրելու օրը բաժանմունքի վարիչներից մեկը տեղեկացրել է, որ ընտանիքը պետք է վճարի նաև վիրահատությունների համար՝ ընդհանուր 780 հազար դրամ։

«Ասացի՝ ինձ ասել են, որ վիրահատությունն անվճար է, պետությունն է վճարում։ Պատասխանեց՝ նման բան չկա։ Հիմա արդեն երրորդ օրն է՝ երեխայիս դուրս չեն գրում և ասում են, որ մինչև ֆինանսական հարցերը չլուծվեն, դուրսգրում չի լինելու»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ գրավոր դիմել են Առողջապահության նախարարություն, սպասում են պատասխանի։ Դիմում են ուղարկել նաև մարզպետարան՝ երեխային ապահովագրական ծրագրում ընդգրկելու խնդրանքով։ 

10-ամյա երեխան ենթարկվել է երկու վիրահատության։ Հայրն ընդգծում է՝ ծառայությունների որակի հետ կապված դժգոհություն չունի։

«Բժիշկների կատարած աշխատանքից շատ շնորհակալ եմ։ Ամեն ինչ լավ են արել, երեխայի կյանքը փրկել են։ Բայց հիմա արդեն երրորդ օրն է՝ իմ երեխան, կարծես, պատանդ մնա հիվանդանոցում՝ մինչև ֆինանսական հարցը լուծվի»։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հերքում են 10-ամյա երեխայի հոր պնդումը, թե իր երեխային հիվանդանոցից դուրս չեն գրում մինչև բուժման ծախսերի հարցը չլուծվի։

«Երեխան ծանր վիճակում, կյանքի ցուցումներով ընդունվել է վերակենդանացման բաժանմունք։ Իրենք պետք է լինեն նաև ՀՀ ռեզիդենտ, այսինքն՝ 6 ամիս այստեղ բնակվեն։ Նոր են տեղափոխվել Ռուսաստանից, երկքաղաքացի են և իրենց ապահովագրությունը ավտոմատ չի ակտիվացել։  Մենք չենք սպասել, իրականացրել ենք ամբողջ անհետաձգելի բուժօգնությունը»,- Factor TV-ի հետ զրույցում պատմեց բժշկական կենտրոնի որակի տվյալների կառավարման և փոխհատուցման բաժնի ղեկավար Դավիթ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ 700 հազար դրամի չափով գումարը վերաբերում է այդ անհետաձգելի վիրահատությանը։ Դավիթ Սարգսյանն ասաց, որ ընտանիքին զգուշացրել են այդ մասին և հորդորել դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն և առողջապահության նախարարություն։

«Որևէ երեխա պատանդ չի պահվում։ Երեխայի կարերը հենց այսօր են քանդվել, և եթե նա դուրսգրման ենթակա լինի, ֆինանսական հարցերի պատճառով չենք պահի հիվանդանոցում»,- ասաց նա։

Ըստ բժշկական կենտրոնի՝ այժմ սպասում են Առողջապահության նախարարության համապատասխան որոշմանը, որը պետք է հստակեցնի բուժման ծախսերի փոխհատուցման հարցը։

Արփի Հակոբյան