Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Սուրենավան և Արմաշի բնակիչներն այս օրերին ծիրանի բերքը դուրս են բերել Երևան–Մեղրի մայրուղու երկայնք և վաճառում անմիջապես գնորդներին։ Այս տարի ծիրանի գինը տատանվում է մոտ 500-ից 1000 դրամի սահմաններում՝ կախված չափից և որակից։

Չնայած համեմատաբար ցածր գներին՝ գյուղացիների խոսքով՝ իրացման այս ձևը դարձել է հիմնական տարբերակը, քանի որ այլընտրանքները սահմանափակ են։

Գյուղացիները նշում են, որ այս տարի հրաժարվել են մեծածախ արտահանողներին հանձնել բերքը՝ պայմանավորված առաջարկվող ցածր գներով։

Նրանց խոսքով՝ արտահանման դժվարությունները և ռուսական շուկայի հետ կապված սահմանափակումները զգալիորեն ազդել են գնային քաղաքականության վրա։ Միևնույն ժամանակ, որոշ գյուղացիներ նշում են, որ բերքի սակավության պայմաններում անգամ 600 դրամի սահմաններում առաջարկվող գները որոշակիորեն ընդունելի են, սակայն դրանք չեն համեմատվում նախորդ տարիների հետ, երբ նույն ծիրանը վաճառվում էր մի քանի անգամ ավելի բարձր գնով։

Այս իրավիճակում շատերը նախընտրել են ծիրանը վաճառել տեղում՝ ճանապարհամերձ հատվածներում կամ շուկաներում՝ փորձելով հնարավորինս նվազեցնել վնասները և ապահովել եկամուտը անմիջապես վաճառքից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան