Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին՝ խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորությամբ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացումը, Հայաստանում տեղի ունեցած միջազգային միջոցառումները, խորհրդարանական ընտրությունները, տարածաշրջանային խաղաղության օրակարգը, ինչպես նաև հայկական ծագում ունեցող ապրանքների նկատմամբ տնտեսական սահմանափակումների հետևանքով ստեղծված իրավիճակը։

«Հունիսի 23-ին դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին՝ խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորությամբ։

Բարեկամության խմբի նախագահն անդրադարձել է Հայաստանում կայացած միջազգային խոշոր միջոցառումներին, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններին՝ խնդրելով դեսպանին մանրամասն խոսել դրանց մասին։

Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին, այդ թվում՝ Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացմանը։

Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ու գրանցված արդյունքներին, ինչպես նաև հետընտրական զարգացումներին ու միջազգային դիտորդների եզրակացություններին։

Խոսել է Հայաստանում մայիսին կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի մասին։ Առանձնացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ մայիսի 3-5-ին Հայաստան կատարած պետական այցը։ Կարևորել է այցի շրջանակներում Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագրի ստորագրումը, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում մի շարք կարևոր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար։

Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված Հայաստանի ջանքերը, ինչպես նաև ընդգծել «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացմանն ուղղված զարգացումները։
Դեսպան Խաչատրյանը սենատորների ուշադրությունն է հրավիրել հայկական ծագում ունեցող ապրանքատեսակների վրա տնտեսական սահմափակումների արդյունքում ստեղծված իրավիճակը՝ կարևորելով այդ հարցում ինչպես ԵՄ, այնպես էլ Ֆրանսիայի աջակցությունը։

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահն ու անդամները վերահաստատել են Սենատի և բարեկամության խմբի հանձնառությունը՝ շարունակելու աջակցել տարածաշրջանում խաղաղության օրակարգին, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացներին, ինչպես նաև Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Դեսպանը պատասխանել է Սենատի անդամների հարցերին»,- ասված է հաղորդագրությունում։