Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին ու Զապորոժիեին․ տուժածներ կան

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ռուսական զորքերը հունիսի լույս 23-ի գիշերն օդային հարված են հասցրել Զապորոժիեին։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա նշել է, որ հարձակման հետևանքով վնասվել են մասնավոր տներ, տնտեսական շինություններ և բենզալցակայան։ Նա նաև նշել է, որ վնասի հետևանքով մի քանի տներ հրդեհվել են, դրանք մարվել են արտակարգ իրավիճակների ծառայությունների կողմից։

Ֆյոդորովն ավելի ուշ հայտնել է երկու վիրավորի մասին՝ 73-ամյա տղամարդ և կին, որոնք դիմել են բժշկական օգնության: Մյուս վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են: Հրապարակման պահին Զապորոժիեի մարզի իշխանությունները չեն նշել, թե կոնկրետ ինչ են օգտագործել Ռուսաստանի զինված ուժերը տարածաշրջանի վրա հարձակվելու համար: Ֆյոդորովն ավելի վաղ զգուշացրել էր ուղղորդվող ավիառումբերի սպառնալիքի մասին:

Նույն գիշերը Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ երկու հրթիռ է արձակվել քաղաքի հարավ-արևելքում գտնվող Սլոբիդսկի շրջանին։ Նա հավելել է, որ ռուսական հարձակողական անօդաչու թռչող սարքերի խումբ է շարժվում դեպի քաղաք, իսկ կարճ ժամանակ անց հայտարարել, որ Խարկովի հյուսիս-արևելքում գտնվող Կիևսկի շրջանում հայտնաբերվել է ռուսական «Մոլնիյա» անօդաչու թռչող սարք: Իշխանությունները պարզում են հարձակման հետևանքները:

Նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ էր գումարել Ուկրաինայի խնդրանքով՝ հունիսի 15-ի գիշերը Ռուսաստանի կողմից երկրի վրա իրականացված զանգվածային օդային հարվածից հետո։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ լույս երեքշաբթի գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 135 անօդաչու թռչող սարքերով, որոնցից 118-ը խոցվել կամ չեզոքացվել են առավոտյան ժամը 8:00-ի դրությամբ։

Մերձավոր Արևելքի, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով գլխավոր քարտուղարի օգնական Մոհամեդ Խալեդ Խիարիի խոսքով՝ անցյալ տարվա մայիսին Ուկրաինայում զոհված և վիրավորված քաղաքացիական անձանց թիվը հասել է ամենաբարձր մակարդակին 2022 թվականի ապրիլից ի վեր։ Իր հայտարարության մեջ նա մեջբերել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալները, որոնց համաձայն՝ անցյալ ամիս Ուկրաինայում զոհվել է առնվազն 274 քաղաքացիական անձ, ևս 1763-ը՝ վիրավորվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի