Հորմուզի նեղուցը կկառավարվի Թեհրանի կողմից․ ԱՄՆ-ի հետ կապի գիծ կստեղծվի․ Ղալիբաֆ

Լուրեր

07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Գարեգին Բ-ն դիմում է ժողովրդին. ՈւՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հորմուզի նեղուցը կկառավարվի Թեհրանի կողմից։ Իրանական պետական ​​լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի դադարեցմանն ուղղված բանակցություններից հետո հայտարարել է Իրանի գլխավոր բանակցող, երկրի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, գրում է France 24-ը։

Իրանը և Միացյալ Նահանգները երկուշաբթի համաձայնության էին եկել կապի գծեր ստեղծել՝ կենսականորեն կարևոր նավագնացության ուղին բաց պահելու և Լիբանանում մարտական ​​գործողությունները դադարեցնելու համար, հայտարարել էին միջնորդները Շվեյցարիայում Մերձավոր Արևելքի  հակամարտությանը վերջ դնելուն ուղղված բանակցությունների առաջին փուլից հետո։

«Հորմուզի նեղուցը երբեք չի վերադառնա իր նախապատերազմյան վիճակին և կկառավարվի Իրանի Իսլամական Հանրապետության կողմից՝ համաձայն միջազգային իրավունքի»,- ըստ IRNA-ի՝ ասել է Ղալիբաֆը։

Նա նաև հավելել է, որ շվեյցարական Բուրգենշտոկ հանգստավայրում բանակցությունները «լավ ձեռքբերումներ» են արձանագրել։

«Իմ կարծիքով՝ այս ուղևորությունը լավ ձեռքբերումներ է արձանագրել, մասնավորապես, նեղուցի հարցի քննարկման, Լիբանանի հետ կապված քննարկումների, նավթի հարցի և սառեցված միջոցների ազատման հարցում»,- ասել է նա։

Բացի այդ, Իրանը համաձայնել է ստեղծել Հորմուզի նեղուցի հարցով «կապի թեժ գիծ»՝ «կանխելու և լուծելու ցանկացած կոնֆլիկտ և թյուրըմբռնում» ԱՄՆ-ի կամ այլ երկրների հետ, որոնք կարող են առաջանալ կենսականորեն կարևոր ջրային ուղիով նավերի անցման ընթացքում։ Ղալիբաֆը վստահեցրել է՝ Իրանը «հստակորեն կկիրառի միջազգային օրենքները» և արագ կգործի՝ ցանկացած խնդիր կամ թյուրըմբռնում լուծելու համար:

«Բնականաբար, ինչպես Լիբանանում կամ այլուր կարող են խնդիրներ առաջանալ, խնդիրներ կարող են առաջանալ նաև Հորմուզի նեղուցում։ Ինչպես տեսանք՝ նույնիսկ բախումներ են եղել»,- ասել է նա:

Թեժ գծի նպատակի մասին հարցին Ղալիբաֆը պատասխանել է. «Եթե ամերիկացիները որևէ առարկություն ունենան որևէ բանի վերաբերյալ կամ եթե որևէ նավի անձնակազմ պարզաբանման կարիք ունի որևէ երթուղու կամ այլ բանի վերաբերյալ, նրանք կարող են զանգահարել»:

Ղալիբաֆը նաև հայտարարել է, որ Շվեյցարիայում բանակցությունների ընթացքում վերջնականապես որոշվել են Իրանի սառեցված միջոցներից 12 միլիարդ դոլարի հասանելիությունը և նավթային պատժամիջոցների վերացման հետ կապված մանրամասները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի