Մոսկվային մոտեցող 70 ուկրաինական ԱԹՍ է խոցվել, օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Հունիսի լույս 22-ի գիշերը Մոսկվային մոտենալիս ոչնչացվել է 59 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին  հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է Meduza-ն։

Քաղաքային իշխանությունները սկսել են հաղորդել խոցված անօդաչու թռչող սարքերի մասին Մոսկվայի ժամանակով 3:02-ին, իսկ Սոբյանինը վերջին ոչնչացված անօդաչուի մասին հայտնել է ժամը 5:07-ին։ Սոբյանինը չի հաղորդել հարձակման հետևանքների մասին։ Արդեն առավոտյան Սոբյանինը հայտարարել է, որ Մոսկվային մոտենալիս խոցվել է ևս 11 անօդաչու թռչող սարք։

Գիշերը Մոսկվայի մարզի օդանավակայանները՝ Շերեմետևոն, Վնուկովոն, Դոմոդեդովոն և Ժուկովսկին, դադարեցրել են աշխատանքը անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով: Առավոտյան թռիչքների սահմանափակումները վերացվել են։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերը ՀՕՊ ուժերը խոցել և որսացել են ուկրաինական 301 անօդաչու թռչող սարք։ ԱԹՍ-ները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Ռոստովի, Տամբովի, Տվերի, Տուլայի և Սմոլենսկի մարզերի, Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի, ինչպես նաև բռնակցված Ղրիմի և Ազովի, Սև ծովերի վրա։

Հիշեցնենք, որ հունիսի լույս 18-ի գիշերը  և առավոտյան գրեթե 200 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր հարձակվել էին Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա։ Սա Ռուսաստանի մայրաքաղաքի վրա իրականացված ամենալայնածավալ հարձակումն էր պատերազմի սկսվելուց ի վեր։ Կապոտնյայում հրդեհվել էլ նավթավերամշակման գործարանը։ Մոսկվայի մարզի տարբեր քաղաքներում գիշերը տեղի ունեցած հարձակումների հետևանքով 8-ամյա աղջիկ էր մահացել, 17 մարդ վիրավորվել էր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի