Միջնորդները հայտարարում են՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլն ավարտվել է «խրախուսական առաջընթացով»

Լուրեր

22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
22.06.2026 | 12:55
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին և Օդեսային․ Սումիում ընտանիքի անդամներ են զոհվել
22.06.2026 | 12:50
ՍԴ դատավորներից երկուսը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումների քննությանը
22.06.2026 | 12:44
«Իրա պատասխանատուն ես եմ, իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենն է»․ ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը
22.06.2026 | 12:36
Հավաքագրման պոտենցիալ կա, պետք է ավելացնել. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 12:25
«Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման լուսանկարը կեղծ է
22.06.2026 | 12:18
Մոսկվային մոտեցող 70 ուկրաինական ԱԹՍ է խոցվել, օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը
22.06.2026 | 12:10
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է // 1 զոհ, 11 տուժած Արագածոտնում տեղի ունեցած վթարից․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 12:03
2026-ի գարունը Հայաստանում եղել է նորմայից ցուրտ և խոնավ․ մարտը ամենատեղումնառատն է եղել ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
22.06.2026 | 11:55
Խնդիրներ են ստեղծում խցանումների հետ կապված. ինտենսիվ պետք է աշխատենք. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:45
«Տելեկոմ Արմենիա»-ն և «AzerTelecom»-ը համաձայնագիր են ստորագրել ինտերնետ թրաֆիկի տարանցման վերաբերյալ
Բոլորը

ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը դադարեցնելու վերաբերյալ վերջնական գործարքի հասնելու բանակցությունների առաջին փուլն ավարտվել է «խրախուսական առաջընթացով»։ Այս մասին հայտարարել են միջնորդներ Պակիստանն ու Կատարը, գրում է BBC-ն։

Բանակցությունները սկսվել են կիրակի Շվեյցարիայում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև անցյալ շաբաթ կնքված նախնական համաձայնությունից հետո։ Տեխնիկական բանակցությունները կշարունակվեն այս շաբաթվա ընթացքում։

Միջնորդների հայտարարության համաձայն՝ «Բարձր մակարդակի կոմիտեն» համաձայնել է «60 օրվա ընթացքում վերջնական  գործարքին հասնելու ճանապարհային քարտեզի» շուրջ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, հայտարարել է, որ բանակցությունները «մեծ առաջընթաց են գրանցել» Լիբանանում հակամարտությունը դադարեցնելու հարցում։

Անցյալ շաբաթ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը ներառում է 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու պարտավորություն, ինչպես նաև «բոլոր ճակատներում», այդ թվում՝ Լիբանանում, մարտական ​​գործողությունների դադարեցում և Հորմուզի նեղուցի վերաբացում։ Միջնորդների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ստեղծվել է «հաղորդակցության գիծ»՝ «միջադեպերից և թյուրըմբռնումից խուսափելու համար՝ Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցման նպատակով»։

Երկու կողմերն էլ համաձայնության են եկել նաև ԱՄՆ-ի, Իրանի և Լիբանանի միջև «հակամարտության դադարեցման բջիջ» ստեղծելու շուրջ, որը միջնորդ երկրների միջնորդությամբ կավարտի Լիբանանում ռազմական գործողությունները, ասվում է նրանց հայտարարության մեջ։

Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից ի վեր Լիբանանի հարավում «Հըզբոլլահ»-ի և Իսրայելի միջև մարտական ​​գործողությունները սրվել են, իսկ Իսրայելի օդային հարվածները, որոնց հետևանքով, ըստ երկրի առողջապահության նախարարության, տասնյակ լիբանանցիներ են զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

Ավելի վաղ, Շվեյցարիայում բանակցությունների մեկնարկին Թրամփը հայտարարել էր, որ Իրանը «պետք է անհապաղ կանգնեցնի Լիբանանում գտնվող իր բարձր վարձատրվող պրոքսիներին» և սպառնացել «կրկին շատ ուժեղ հարված հասցնել Իրանին», եթե նրանք դա չանեն։

Կիրակի հաղորդվել էր, որ մարտական ​​գործողությունները նվազել են, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդել է, որ իսրայելական զորքերը կմնան հարավային Լիբանանում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Իսրայելի հյուսիսը պաշտպանելու համար։

«Հըզբոլլահ»-ը առաջնորդ Նաիմ Քասեմը մերժել է Իսրայելի ցանկացած ռազմական ներկայություն Լիբանանի հարավում և ասել, որ «Հըզբոլլահ»-ը կպաշտպանի իրեն։

Շվեյցարական Բյուրգենշտոկ հանգստավայրում բանակցություններից առաջ ելույթ ունենալով՝ ԱՄՆ գլխավոր բանակցող, երկրի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է, որ Թրամփը խնդրել է բանակցողներին «նոր էջ բացել»։ Նա հավելել է, որ եթե Իրանի ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել «տարածաշրջանային անկայունության շարժիչ ուժ» լինելուց և «միջուկային զենք ստեղծելու երկարաժամկետ հավակնություններից», ապա ԱՄՆ-ը «պատրաստ է արմատապես վերափոխել այդ երկրի հետ մեր հարաբերությունները»։ Իրանը պնդել է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում։

ԱՄՆ-ի և Իրանի նախագահները նախնական համաձայնագիրը ստորագրել էին ավելի վաղ՝ նպատակ ունենալով անհապաղ դադարեցնել պատերազմը։ Սակայն Իրանի միջուկային ծրագրի հարցը, որն ԱՄՆ-ի կողմից հակամարտության հիմնական պատճառ է նշվում, դեռևս պետք է քննարկվի։

Կիրակի, ըստ MarineTraffic ծովային երթևեկության հետևման կայքի տեղորոշման տվյալների, որոշ նավեր արդեն անցել են նեղուցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի