Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նախկինում բազմիցս հայտարարել էր, որ մտադիր չէ հրաժարական տալ և պատրաստ է պայքարել իր քաղաքական ապագայի համար։ Սակայն, ինչպես կիրակի՝ հունիսի 21-ին, հաղորդել է BBC-ն, վերջին երկու օրերի ընթացքում կառավարության ներսում տրամադրությունները զգալիորեն փոխվել են։

Հեռարձակողի տվյալներով՝ իշխանության ներկայացուցիչների շրջանում գնալով ավելի շատ են նրանք, ովքեր չեն բացառում, որ արդեն երկուշաբթի՝ հունիսի 22-ին, Սթարմերը կարող է հայտարարել վարչապետի պաշտոնից հեռանալու ժամկետների մասին։

Ճգնաժամի պատճառներից մեկը լեյբորիստների մի մասի դժգոհությունն է վարչապետի վարկանիշի անկման կապակցությամբ։ Կառավարության ղեկավարի համար լրացուցիչ հարված են դարձել խորհրդարանի լրացուցիչ ընտրությունների արդյունքները, որոնցում համոզիչ հաղթանակ է տարել Մեծ Մանչեսթրի քաղաքապետ Էնդի Բերնհեմը։ BBC-ի տեղեկություններով՝ դրանից հետո աճել է այն պատգամավորների և նախարարների թիվը, որոնք անհրաժեշտ են համարում Սթարմերի հեռանալը։

Հենց Էնդի Բերնհեմն է ներկայում դիտարկվում որպես Լեյբորիստական կուսակցության հաջորդ առաջնորդի և հավանական վարչապետի պաշտոնի գլխավոր ֆավորիտը։ Բերնհեմը Մեծ Մանչեսթրի քաղաքապետ է 2017 թվականից։ 2015 թվականին նա պարտվել էր կուսակցության առաջնորդի պաշտոնի համար պայքարում Ջերեմի Քորբինին։

Միևնույն ժամանակ, բաց է մնում հարցը, թե արդյոք կկայանա լիարժեք պայքար կուսակցության ղեկավարության համար։ Հնարավոր թեկնածուների թվում նախկինում նշվում էր նաև առողջապահության նախկին նախարար Ուես Սթրիթինգի անունը, սակայն կուսակցությունում արդեն քննարկվում է հավանական հավակնորդների միջև համաձայնությունների ձեռքբերման հնարավորությունը։