Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը

Լուրեր

24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
Բոլորը

Կարկուտը եղանակային վտանգավոր երևույթներից մեկն է։ Ամեն տարի այն զգալի վնասներ է հասցնում տնտեսությանը, իսկ խոշոր կարկտահատիկների տեղումները կարող են վտանգ ներկայացնել մարդկանց առողջության և նույնիսկ կյանքի համար։ Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Ինչպե՞ս է առաջանում կարկտահատիկը

Կույտաանձրևային ամպի ներսում առկա են օդի հզոր վերընթաց հոսանքներ։ Դրանք ջրի կաթիլները բարձրացնում են 8–12 կմ բարձրություն, որտեղ օդի ջերմաստիճանը զգալիորեն ցածր է 0°C-ից։ Այդ պայմաններում կաթիլը սառչում է և ձևավորվում է կարկտահատիկի միջուկը։

Այնուհետև, ընկնելով նույն ամպի վարընթաց հոսանքներում, կարկտահատիկի միջուկը սկսում է իջնել՝ բախվելով գերսառեցված ջրի կաթիլների հետ։ Դրանք սառչում և կպչում են կարկտահատիկին, ինչի հետևանքով այն մեծանում է։ Հետո այն նորից ընկնում է ուժեղ վարընթաց հոսանքի մեջ, որը կրկին վեր է բարձրացնում վերջինիս։

Այս գործընթացը բազմիցս կրկնվում է, և յուրաքանչյուր ցիկլի ընթացքում կարկտահատիկը շարունակում է աճել։

Սակայն գալիս է մի պահ, երբ այն դառնում է չափազանց ծանր։ Վերընթաց հոսանքն այլևս չի կարողանում պահել այն, և կարկտահատիկը ընկնում է գետին։

Ի՞նչ կա կարկտահատիկի ներսում

Եթե կտրենք կարկտահատիկը, ներսում կտեսնենք շերտեր՝ ծառերի տարեկան օղակների նման։ Պղտոր սառույցի շերտերը հերթագայվում են թափանցիկ շերտերի հետ։
Յուրաքանչյուր այդպիսի շերտ արտացոլում է կարկտահատիկի մեկ վերելք և մեկ իջեցում կույտաանձրևային ամպի ներսում։ Շերտերի քանակով նույնիսկ կարելի է մոտավոր գնահատել, թե քանի անգամ է կարկտահատիկը «ճանապարհորդել» ամպի ներսում։

Կարևոր է հիշել՝ կարկուտ ձևավորվում է միայն կույտաանձրևային (Cb) ամպերում։

Որքա՞ն մեծ կարող է լինել կարկուտը

– Սիսեռի չափ կարկուտը սովորաբար վտանգավոր չէ։
-Բալի չափ կարկուտը կարող է վնասել ծառերի տերևներն ու բերքը։
-Ընկույզի չափ կարկուտը կարող է կոտրել ավտոմեքենաների և ջերմոցների ապակիները, վնասել տանիքները։
-Թենիսի գնդակի չափ կարկուտը կարող է ծակել տանիքներ, վնասել ավտոմեքենաների թափքերը և լուրջ վնասվածքներ պատճառել մարդկանց։
-Խնձորի կամ նարնջի չափ կարկուտն արդեն իրական վտանգ է մարդու կյանքի համար։
-Թենիսի գնդակի չափ կարկուտի ձևավորվան համար ամպի ներսում վերընթաց հոսանքների արագությունը պետք է գերազանցի 100 կմ/ժ-ը։

Համաշխարհային ռեկորդներ

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում 2023 թվականին գրանցվել է շուրջ 17 սմ տրամագծով կարկտահատիկ՝ գրեթե ափսեի չափ։

Աշխարհում արձանագրված ամենածանր կարկտահատիկը տեղացել է ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգում 2010 թվականին։ Այն կշռել է գրեթե 1 կիլոգրամ և եղել է գրեյպֆրուտի չափ։

Կարկտային ծածկույթ

Երբեմն կարկուտն այնքան ինտենսիվ է լինում, որ գետնի մակերևույթի վրա կարճ ժամանակով ձևավորվում է կարկտային ծածկույթ։ Այդ դեպքում առաջին հայացքից կարող է թվալ, թե ձյուն է տեղացել։

Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել

Կարկուտը սովորաբար դիտվում է շատ սահմանափակ տարածքներում։ Քանի դեռ կարկտաբեր օջախը չի ձևավորվել ամպի ներսում, դրա առաջացումը մեծ ճշգրտությամբ կանխատեսել հնարավոր չէ։ Վերջինիս կանխատեսման համար անհրաժեշտ է աերոլոգիական և ռադիոլոկացիոն մոնիթորինգի ժամանակակից համակարգ»,-նշել է նա։