ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին

Լուրեր

05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
Բոլորը

ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

«Ելնում ենք այն հանգամանքից, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մասադիկովը։

Ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ որոշման ընդունման համար անհրաժեշտ կլինի կոնսենսուս։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա Մոսկվայում նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, ամենայն հավանականությամբ, կքննարկեն այդ հարցը։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամավճարները Հայաստանի կողմից չվճարելու պատճառով կազմակերպությունը կքննարկի կանոնադրության այն հոդվածի կիրառումը, որը կարգավորում է իրենց պարտավորությունները չկատարող անդամ պետությունների նկատմամբ գործողությունները։

Հայաստանը 2024 թվականին սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի անդամավճարների չվճարման և դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ հայտարարություններին։

«ՀԱՊԿ-ի հետ կապված չեմ կարող մեկնաբանություն անել։ Ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա և գործում է։ Եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն։ Ուրիշ բան անելու չունենք»,- հունիսի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Փաշինյանը։

Հունիսի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը 2025 թվականին ՀԱՊԿ-ին անդամավճար չի վճարել՝ պարզաբանելով, որ Հայաստանը չի մասնակցել կազմակերպության գործունեությանը։Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է մասնակցությունը Կավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։

Կազմակերպության անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։