Զելենսկին սպառնացել է խոցել Բելառուսում տեղակայված՝ ռուսական հարձակումներին աջակցող սարքավորումները

Լուրեր

07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կարող է հարվածել Բելառուսում գտնվող սարքավորումներին, որոնք, նրա պնդմամբ, օգտագործվում են ռուսական հարձակումներին աջակցելու համար, հաղորդում է UNIAN-ը։

Մեկնաբանելով Ալեքսանդր Լուկաշենկոյին, որը պնդել էր, որ «չափազանցրել է» Զելենսկու դեմ իր արտահայտություններում և վստահեցրել, որ Բելառուսը չի մտնի պատերազմի մեջ, Ուկրաինայի նախագահը նշել է, որ անձնական դիտողությունները կարելի է ներել, բայց ոչ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելը։

Զելենսկին հիշեցրել է, որ լայնածավալ ներխուժման առաջին օրերից Բելառուսից Ուկրաինա են արձակվել ռուսական հրթիռներ։

Նա հավելել է, որ Բելառուսում ներկայումս առկա են սարքավորումներ, որոնք օգտագործվում են ուկրաինական քաղաքացիական թիրախների վրա հարվածները կարգավորելու համար։

«Եթե Լուկաշենկոն չանջատի այս սարքավորումները, մենք կանենք դա։ Մեկ շաբաթը պետք է բավարար լինի նրա համար դա անելու համար», – հայտարարել է Զելենսկին։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի