Քննարկվել են առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում ՀՀ և Վրաստանի միջև փոխգործակցության հարցեր
Քաղաքականություն
19.06.2026 | 23:22
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության նորանշանակ ղեկավար Միխեիլ Մաղլակելիձեի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
«Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում ՀՀ և Վրաստանի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։