Հերմինե Նաղդալյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
Քաղաքականություն
28.11.2018 | 14:19Factor.am-ի հավաստի տեղեկություններով Հանրապետական կուսակցության 20-րդ հորիզոնականը զբաղեցնող Հերմինե Նաղդալյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:
Այս առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, թե՛ ՀՀԿ գրասենյակից: Սակայն երկու տեղից էլ մեր լուրը ո՛չ հերքեին, ո՛չ էլ հաստատեցին:
ԿԸՀ խոսնակ Հերմինե Հարությունյանն ասաց, որ ինքնաբացարկի դիմումներ ստացել են և այսօր գումարվող նիստին կքննարկեն:
Հիշեցնենք՝ Հերմինե Նաղդալյանն առաջադրվել էր նաև ռեյտինգային ընտրակարգով թիվ 12 ընտրատարածքն ընդգրկող Սյունիքի և Վայոց ձորի մարզերում: