Պեսկովը՝ Մոսկվայի վրա ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման մասին

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Մոսկվայի մարզում ՀՕՊ համակարգն աշխատանքի  բարձր ցուցանիշներ է ցուցադրել՝ «չնայած ամեն ինչին»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ միայն մեկ օր անց մեկնաբանելով նախօրեին Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա, սակայն, չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի՝ «չնայած ամեն ինչին» ասելով։

Երեկ Ռուսաստանի իշխանություններն այդպես էլ չէին հայտնել Մոսկվայի մարզի վրա հարձակված անօդաչու թռչող սարքերի ճշգրիտ թիվը կամ հարվածի ենթարկված վայրերի քանակը: Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը երեկ հայտնել էր 17 տուժածի մասին, սակայն այսօր պարզաբանել է, որ մահացել է նաև 8-ամյա աղջիկ:

Պեսկովը հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարձակումների մասին հաղորդագրություններ է ստանում «կանոնավոր կերպով, օրը մի քանի անգամ»։ Կրեմլի խոսնակը չի մանրամասնել, թե ինչու ՌԴ  նախագահը հրապարակավ չի արձագանքել իրադարձություններին։ Պուտինը երեկ մասնակցել է Կազանում կայացած Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովին և, ի թիվս այլ բաների, հայտարարություններ է արել լրատվամիջոցների համար։

Մայրաքաղաքի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների վերաբերյալ հարցին պատասխանելիս Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինային պատասխան հարվածները կշարունակվեն, իսկ լրագրողներին առաջարկել «Ուկրաինայից ավելի շատ կադրեր փնտրել ռուսական զինված ուժերի կողմից հարվածների արդյունքների վերաբերյալ»։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հունիսի 19-ին ՀՕՊ ուժերը խոցել են Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 16 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Որոշ ժամանակ անց նա հայտարարել է, որ Մոսկվային մոտենալիս խոցվել է ևս ինը անօդաչու թռչող սարք։ Տեղի ժամանակով 13:42-ին նա հայտնել է, որ ոչնչացվել է ևս 10 անօդաչու։ Այսպիսով, խոցված անօդաչու թռչող սարքերի ընդհանուր թիվը հասել է 35-ի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի