Նա կարծում էր՝ Ուկրաինան կպարտվի. Մակրոնը հայտնել է, որ Թրամփը փոխել է կարծիքը ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված

Լուրեր

03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը, 2025 թվականի սկզբին Սպիտակ տուն վերադառնալուց հետո, համոզված էր Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինայի պարտության մեջ, բայց այժմ փոխել է իր կարծիքը, գրում է Meduza-ն։

«Նա կարծում էր, որ Ուկրաինան կպարտվի։ Օվալաձև աշխատասենյակում Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ ամեն ինչ վատ ընթացավ, իսկ հետո Թրամփի ու Պուտինի գագաթնաժողովը հույսեր արթնացրեց համաձայնագրի վերաբերյալ, որի շրջանակում Ուկրաինային առաջարկվում էր տարածքներ փոխանցել, որոնք Ռուսաստանը դեռ չէր գրավել»,- ասել է Մակրոնը France TV-ին տված հարցազրույցում։

Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ Անքորիջի գագաթնաժողովից հետո [ԱՄՆ և ՌԴ նախագահների մասնակցությամբ] եվրոպացի առաջնորդները գնացել են Վաշինգտոն՝ Թրամփին համոզելու, որ այդպես պետք չէ։

«Այդ ժամանակից ի վեր հսկայական ճանապարհ է անցել։ Եվ այս ճանապարհը, առաջին հերթին, ուկրաինացիների հաղթանակն է»,- նշել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Թրամփը տեսել է, որ իրեն ասված ամեն ինչ, «որ ուկրաինացիները կընկնեն, որ նրանք չեն կարողանա գոյատևել ձմռանը», պարզվել է՝ ճիշտ չէ։

Հունիսի 16-17-ը Ֆրանսիայում տեղի է ունեցել G7-ի գագաթնաժողովը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մասնակցել էր գագաթնաժողովին, դրա շրջանակում նաև հանդիպել Թրամփի ու Մակրոնի հետ։

Politico-ն հաղորդել էր, որ գագաթնաժողովի ժամանակ Թրամփը կոչ է արել G7-ի մյուս երկրների առաջնորդներին՝ օգնել Միացյալ Նահանգներին Հորմուզի նեղուցում ականազերծման հարցում՝ Ուկրաինային աջակցելու դիմաց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի