Իսրայելի կողմից Լիբանանին հարվածների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Իսրայելի կողմից հարավային Լիբանանին հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ։ Այս մասին հաղորդում է լիբանանյան պետական NNA լրատվական գործակալությունը։ Մինչդեռ Իսրայելը հայտարարել է, որ գիշերը սկսված հարձակումներն ուղղված էին մի քանի տարածքներում «Հըզբոլլահ»-ի թիրախների դեմ, գրում է France 24-ը։

Բնակիչները և տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ Իսրայելի օդային հարվածներն ու հրետակոծությունները Նաբաթիե շրջանի մի քանի քաղաքներին հասցվել են գիշերը և ուրբաթ վաղ առավոտյան, ինչը, ըստ NNA-ի, վերջին շաբաթների ընթացքում ամենաուժեղներից էր։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հըզբոլլահ»-ի զինյալներին և ենթակառուցվածքներին հարավային մի քանի վայրերում։ Իսրայելական կողմը նաև հայտնել է, որ վերջին սրացումից ի վեր ամենամահաբեր միջադեպերից մեկի ժամանակ զոհվել է չորս զինվոր։

Սրացումը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից, երբ Իսրայելը հրապարակել էր քարտեզ, որը ցույց էր տալիս հարավային Լիբանանում ընդլայնված ռազմական վերահսկողության գոտին, նաև չէր բացառել դրանից այն կողմ հարձակումները, ինչը կասկածի տակ է դնում չորեքշաբթի ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված ժամանակավոր խաղաղության համաձայնագիրը, որը հստակորեն ներառում է Լիբանանում մարտական ​​գործողությունների դադարեցումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի