Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում զոհեր կան, այդ թվում՝ օտարերկրյա նավի անձնակազմի անդամ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ռուսական զորքերը հունիսի լույս 19-ի գիշերը հարձակվել են Ուկրաինայի Սումիի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերի վրա։ Current time-ի հաղորդմամբ՝ Սումիի մարզում զոհվել է երկու մարդ. Սումի համայնքում 64-ամյա տղամարդուն հարվածել է ուղղորդվող ավիառումբը, իսկ Դուբովյազովկա համայնքում մի կին զոհվել է հրթիռային հարվածից։ Այնտեղ վիրավորվել է նաև 63-ամյա մի կին, իսկ Բիլոպոլսկա համայնքում՝ 19-ամյա աղջիկ։

Ռուսական ուժերը նաև հարվածներ են հասցրել Խարկովի Խոլոդնոգորսկի շրջանին։ Քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ վիրավորվել է 9 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։ Հարվածն իրականացվել է ուղղորդվող ռումբերով։ Վնասվել են քառասուն մասնավոր տներ և մեկ պահեստ։

Պավլոգրադում այրվել են երկու մասնավոր բնակելի շենքեր, որի հետևանքով զոհվել է 8-ամյա աղջիկ, 49-ամյա մի կին հոսպիտալացվել է, հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։

Նիկոպոլի շրջանում հարձակումների հետևանքով վնասվել են ձեռնարկություններ, փոստային բաժանմունք, մասնավոր տներ և մեքենա, իսկ Սինելնիկովսկի շրջանում՝ մարզադպրոց և շահագործվող շենք։

Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ Ռուսաստանի ռազմական ուժերը Սև ծովում հարձակվել են երկու օտարերկրյա քաղաքացիական նավերի վրա, որոնք նավահանգիստներից դուրս էին գալիս Պանամայի և Սենթ Քիթս և Նևիսի դրոշներով։ Նավերից մեկի անձնակազմի անդամը զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Մյուս նավի անձնակազմի երեք անդամներ վիրավորվել են։

«Նավերը վերսկսել են իրենց ընթացքը, իսկ նավահանգստային ենթակառուցվածքները գործում են անվտանգության իրավիճակին համապատասխան։ Այս հարձակումները թշնամու ահաբեկչական բնույթի ևս մեկ ապացույց են, որը դիտավորյալ սպանում է խաղաղ բնակիչներին և սպառնում համաշխարհային պարենային անվտանգությանը»,- գրել է Կիպերը։

Խերսոնի Կորաբելնի շրջանում անօդաչու թռչող սարքը հարձակվել է միկրոավտոբուսի վրա, որի հետևանքով վիրավորվել է չորս մարդ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի