ԱՄՆ-ն դադարեցրել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը
Քաղաքականություն
18.06.2026 | 22:53
ԱՄՆ զինված ուժերը, նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումով, դադարեցրել են Իրանի նավահանգիստների և ափամերձ տարածքների նկատմամբ կիրառվող ծովային շրջափակումը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X սոցիալական հարթակում կատարած գրառմամբ։
Հրամանատարության հաղորդմամբ՝ ամերիկյան ուժերն այլևս չեն խոչընդոտում նավերի մուտքն ու ելքը իրանական նավահանգիստներից, և ծովային երթևեկությունը իրականացվում է առանց ԱՄՆ-ի սահմանափակումների։
Միևնույն ժամանակ նշվում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը կշարունակեն մնալ տարածաշրջանում՝ վերահսկելու համար ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումն ու պահպանումը։
