ՀՀ-ի և «Tennis Europe»-ի նախագահները քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները

Լուրեր

03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրդարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Tennis Europe»-ի (Եվրոպական թենիսի ֆեդերացիա) նախագահ Հենրիկ Թորսյոե Պեդերսենին և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանին։ Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահը կարևորել է «Tennis Europe»-ի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի միջև համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն նպաստում է Հայաստանում թենիսի զարգացմանը, հանրայնացմանը և հատկապես պատանիների ու երիտասարդների շրջանում մարզաձևի նկատմամբ հետաքրքրության աճին։

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս սպորտի զարգացմանը և պատանի սերնդի ներգրավվածության ընդլայնմանը։ Այդ նպատակով պետությունը հետևողական քայլեր է ձեռնարկում՝ զարգացնելու մարզական ենթակառուցվածքները, կառուցելով և արդիականացնելով մարզադահլիճներ ու մարզական համալիրներ դպրոցներում և կրթական այլ հաստատություններում։

Հենրիկ Թորսյոե Պեդերսենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ուրախ է կրկին գտնվել Հայաստանում։ Նա բարձր է գնահատել վերջին տարիներին երկրում թենիսի զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները և հատկապես տպավորված է եղել Ծաղկաձորի թենիսի համալիրում կատարված բարելավումներով։ Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ համալիրն արդեն հյուրընկալում է միջազգային մրցաշարեր, կարևոր նախադրյալ է մարզաձևի հետագա զարգացման և թենիսի նկատմամբ հետաքրքրության աճի համար։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարների, միջազգային համագործակցության ընդլայնման և երիտասարդ մարզիկների համար առավել նպաստավոր պայմանների ստեղծման շուրջ։