Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Փաշինյանի դեմ

Լուրեր

18.06.2026 | 21:59
Ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ
18.06.2026 | 21:44
Զախարովայի պնդումը անհիմն է. ինչ է «Արծիվ գործընկեր-2026»-ը և ինչ պատրաստություն են անցնում հայ զինվորականները
18.06.2026 | 21:30
Կրեմլում է լուծվում ՀՀ-ի ընտրությունների ճակատագիրը, ոչ՝ ՍԴ-ում․ կատարվեց 60%-40% հարաբերակցությամբ ԱԺ ունենալու խնդիրը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 21:14
ՀՀ և Ավստրիայի ԱԳՆ ներկայացուցիչները կարևորել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության խորացումը
18.06.2026 | 21:00
Էրեբունի վարչական շրջանում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. բնակիչներին կոչ են անում փակել պատուհանները
18.06.2026 | 20:44
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները. Ազիզյան
18.06.2026 | 20:30
Ընդդիմությունը փորձում է ՀՀ-ն հակառուսական դարձնել, պատրաստ է կործանել ՀՀ-ն՝ հանուն իշխանության գալու․ Վաղարշակ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 20:24
Ռուսաստանը հրթիռների արտադրության հարցում ապավինում է Ադրբեջանի կառավարության կողմից ղեկավարվող ձեռնարկությանը․ United24-ի հետաքննությունը
18.06.2026 | 20:12
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման առաջընթացը
18.06.2026 | 20:00
Ոչ մի երկիր չի՞ աջակցել Կարապետյանին․ պնդումներ և իրականություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 19:51
ԵՄ դիվանագետների հետ հանդիպմանը քննարկվել են հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ մուտքի հնարավորությունները
18.06.2026 | 19:44
Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18.06.2026 | 19:30
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի՝ ՀՀ-ն լուծումներ կգտնի․ սեղանի վրա մի քանի սցենարներ ունենք․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 19:24
Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Փաշինյանի դեմ
18.06.2026 | 19:18
«Հայ զինվորականներին կսովորեցնեն կռվել Ռուսաստանի դեմ»․ Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ում անցկացվող «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունները
Բոլորը

Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը հայտնել է, որ դիմել է դատարան՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել։

«Հարգելի հայրենակիցներ, մայիսի 18-ին ՀՀ վարչապետի թեկնածու Ն. Փաշինյանի կողմից իմ նկատմամբ հնչեցրած զրպատության և կեղծ տեղեկություններ տարածելու պատճառով արժանապատվությունս պաշտպանելու համար դիմել էի ծայրահեղ միջոցի՝ հացադուլի, քանի որ անազատության մեջ այլ տարբերակ չեմ ունեցել, բայց հաշվի առնելով, որ դատախազությունը փոխել է խափանման միջոցը, ես շարունակում եմ պայքարը այլ ճանապարհով, և այսօր հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն և նրան ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին։
Նշեմ, որ իմ դեմ նախաձեռնած քրեական վարույթը դեռ ընթացքի մեջ է»,- գրել է նա։