ԿԸՀ-ն բավարարել է Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացված երկու միջնորդությունները. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ Դատախազության ներկայացրած միջնորդությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Կարծում եմ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից որևէ իրավական ակնկալիք ունենալը ողջամիտ չէ։ Այս կառույցը, կարծում եմ, իրապես որևէ իրավական հենք չի ուզում պահել»,- ասաց Վարդևանյանը։

Նա պնդեց, որ ներկայացված նյութերում Ղազինյանի նկատմամբ որևէ տվյալ չի եղել։

«Շուրջ 12-13 օր բացառապես ազատության մեջ գտնվող անձի վերաբերյալ, որի գործի գրեթե բոլոր հանգամանքները հանրային էին դարձել, ԿԸՀ-ն գտնում է, որ պետք է բավարարել ազատության սահմանափակման վերաբերյալ միջնորդությունը»,- նշեց նա։

Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքը վերաբերում է ընտրակաշառք տալու նախապատրաստությանը, սակայն ինքը չի հասկացել, թե կոնկրետ ինչ գործողությունների մասին է խոսքը։

«Մեղադրանքից ընդհանրապես հասկանալի չէր, թե ինչն է հիմքը։ Մեղադրանքի բովանդակությունը կարելի է համարել բացառապես քաղաքական նպատակ հետապնդող, իսկ բովանդակությունն ինքնին բացակայում է»,- հայտարարեց նա։

Վարդևանյանը նաև ընդգծեց, որ Ղազինյանը տեղեկացված է եղել վարույթի մասին, չի թաքնվել և չի խոչընդոտել քննությանը։

«Ես չեմ տեսել դեպք, երբ անձը քննչական մարմնի նախաձեռնությամբ գործի բոլոր հանգամանքներն իմանա, բայց միևնույն է` նրա նկատմամբ կալանքի հարց բարձրացվի։ Ղազարյան Դավիթը շատ լավ տեղեկացված էր, չի թաքնվել, չի խոչընդոտել, հանցանք էլ չի կատարել»,- ասաց նա։

Մեր հարցին, թե արդյոք ներկայացվել են որևէ ցուցմունք կամ այլ տվյալներ, որոնք ուղղակիորեն առնչվում են Ղազինյանին, Վարդևանյանը պատասխանեց. «Ոչ մի տվյալ չկար։ Նույն Ղազինյան Դավիթի վերաբերյալ էլ որևէ տվյալ չկար»։

Փաստաբանը նաև քննադատեց ԿԸՀ-ի կողմից նիստը դռնփակ անցկացնելու որոշումը՝ նշելով, որ Դավիթ Ղազինյանն անձամբ ցանկություն էր հայտնել, որպեսզի նիստը լինի դռնբաց։

Վարդևանյանի խոսքով՝ դռնփակության հարցի քվեարկության ժամանակ միայն ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանն է դեմ քվեարկել, մինչդեռ մյուս հարցերով բոլոր անդամները միաձայն կողմ են արտահայտվել։

«Ես համոզված եմ, որ հենց այս պահին էլ, հավանաբար, պատրաստվում է որոշում կայացվել Դավիթ Ղազինյանին ձերբակալելու և դատարան կալանքի միջնորդություն ներկայացնելու նպատակով»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ն, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք»:

Դավիթ Ղազինյանը կիրակի Factor TV-ի հետ զրույցում հերքել էր, թե ընտրակաշառք է տվել կամ խոստացել։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան