Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելուն ուղղված բանաձևը

Լուրեր

17.06.2026 | 18:18
«Ձայները կեղծվել ա ու ընդդիմության լիդերները տանը վեր ընկա՞ծ են, քաբա՞բ են ուտում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 18:10
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից // Վթարից տուժած 3 երեխա Երևան է տեղափոխվել․ ԼՈՒՐԵՐ
17.06.2026 | 18:08
Գնալու եմ Բաքու, եթե հրավեր լինի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 18:03
ՌԴ-ից ընտրողների ներհո՞սք, թե՞ ընդհանուր այցելություններ․ ինչպես է տվյալների ընտրությունը փոխում պատկերը 
17.06.2026 | 18:00
Վերաքվեարկությունից մինչև նոր ընտրություններ․ ինչ կարող է լինել ՍԴ որոշումից հետո և որքան ժամանակում պիտի որոշում կայացվի
17.06.2026 | 17:54
Գյումրիում ընտրություններ անցկացնելու հետ կապված սցենարներ ենք մշակում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 17:47
«Անկախ դիտորդը» վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը՝ վերաքվեարկություն չնշանակելու հարցով
17.06.2026 | 17:45
Չաբահար․ Հայաստանը նոր առևտրային միջանցքի կարևոր օղակ կարող է դառնալ
17.06.2026 | 17:37
Նույնիսկ դժվար ժամանակներում ՌԴ-ն և Թուրքիան խնդիների համատեղ լուծում են գտել․ Շոյգուն՝ Ֆիդանին
17.06.2026 | 17:30
«Մաֆիան ունեցել է դրսի հովանավորներ․ հատուցման ժամը եկել է»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 17:26
Իմ որոշելիքը չէ, տեսնենք ինչ զարգացումներ կլինեն. Արման Ղազարյանը` փողոցային պայքարի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 17:25
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում
17.06.2026 | 17:17
ՀԾԿՀ-ն պարզեցնում է բազմաբնակարան շենքերի և խոշոր սպառողների էլեկտրացանցին միացման կարգը
17.06.2026 | 17:09
Հայրապետյանն ու Կուբիլյուսը քննարկել են պաշտպանական նորարարությունների և տիեզերական անվտանգության հարցեր
17.06.2026 | 17:06
Հայտնի է «Նոայի» մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում
Բոլորը

ԱՄՆ Սենատը մերժել է բանաձևը, որը պետք է սահմանափակեր Իրանում նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները՝ երկու երկրների կողմից ամիսներ տևած մարտական ​​գործողությունները դադարեցնելու և ավելի լայն բանակցություններ սկսելու սահմանափակ համաձայնության հասնելուց մի քանի օր անց, գրում է The Washington Post-ը:

Նշվում է, որ քվեարկությունը հարված էր դեմոկրատների համար, ովքեր փորձում էին ստիպել Թրամփին վերջ դնել հակամարտությանը։

Անցյալ ամիս Սենատը փոքր առավելությամբ քվեարկել էր նմանատիպ ռազմական լիազորությունների մասին բանաձև ընդունելու օգտին, այն բանից հետո, երբ չորս հանրապետականներ դուրս էին եկել, իսկ մի քանիսը բաց էին թողել քվեարկությունը։ Ներկայացուցիչների պալատն այս ամիս ընդունել է  իր սեփական բանաձևը, որի նպատակն է՝ ստիպել Թրամփին վերջ դնել պատերազմին։

Սենատոր Ռաֆայել Գ.Ուորնոքի (դեմոկրատ, Ջորջիա) բանաձևը մերժվել է ձայների 48 դեմ, 47 կողմ հարաբերակցությամբ։ Չորս հանրապետականներ՝ սենատորներ Սյուզան Քոլինզը, Բիլ Քեսիդին, Լիզա Մուրկովսկին և Ռենդ Փոլը, դեմոկրատների հետ միասին քվեարկել են բանաձևի օգտին։ Նրանք բոլորը քվեարկել էին նաև անցյալ ամսվա բանաձևի օգտին։

Սենատը դեռևս կարող է քննարկել անցյալ ամիս ներկայացված ռազմական լիազորությունների մասին բանաձևը, որը ներկայացրել էր սենատոր Թիմ Քեյնը։ Այն ընդունելու համար պալատը պետք է քվեարկի բանաձևի վերաբերյալ առնվազն ևս երկու անգամ։

«Պատերազմական լիազորությունների մասին» 1973 թվականի օրենքը, որը դեմոկրատներն օգտագործել են քվեարկությունը պարտադրելու համար, պահանջում է, որ նախագահները 60 օրվա ընթացքում հեռացնեն ԱՄՆ զորքերը ցանկացած հակամարտությունից, որը Կոնգրեսը չի թույլատրել: Թրամփը վերջնաժամկետը սպառել էր մայիսի 1-ին, բայց խուսափել դրանից՝ պնդելով, որ ռազմական գործողությունները դադարեցվել են ապրիլին՝ հրադադարի ուժի մեջ մտնելով:

Դեմոկրատները ծրագրում են շարունակել պարտադրել նմանատիպ բանաձևերի քվեարկությունը, նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ-ն և Իրանը պատրաստվում են ուրբաթ Շվեյցարիայում ստորագրել փոխըմբռնման հուշագիր և սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ՝ նախազգուշացնելով, որ Թրամփը կարող է հեշտությամբ վերսկսել պատերազմը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի