Պատգամավորն առաջարկում է տոնացույցում փոփոխություններ կատարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Մինչ այս պահը մեր մոտ՝ Հայաստանի Հանրապետությունում, «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը այն տեսքով էր, որը պատշաճ չէ իրեն հարգող պետությանը: Այս մասին իր նախագիծը ներկայացնելիս նշեց անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Փորձել եմ կարգավորել այդ խառնաշփոթ իրավիճակը, կարգի բերել. միաժամանակ ներկայացրել եմ նաև մի քանի առաջարկներ, որոնք նորություն են, և նաև նշեմ, որ առաջինից երկրորդ ընթերցումների ժամանակ կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածություններով կլինեն մի շարք շտկումներ. այս տեսքից քննարկումները կշարունակվեն կառավարության հետ և կգանք ընդհանուր հայտարարի:

Կինոաշխարհի օրը նշվում էր ապրիլի 16-ին, որ «Նամուսը» իբր ցուցադրվել է ապրիլի 16-ին, բայց իրականում ցուցադրվել է ապրիլի 13-ին, և առաջարկում եմ ճիշտ օրը նշել: Նաև այստեղ մի առաջարկ կա կառավարության կողմից. առաջարկում են Քաղաքացու օրը կոնկրետ օր նշել, որովհետև անդադար համընկնում է ապրիլի 24-ի և մայիսի 1-ի հետ, և այդ խնդիրը առաջանալու պատճառով ես խնդրում եմ ձեր կարծիքը ևս մինչև երկրորդ ընթերցում՝ հստակ օր նշանակենք, որ այս խնդրին չբախվենք:

Առաջարկում եմ օգոստոսի 11-ին մենք նշենք Նավասարդի օրը, բայց ոչ որպես հանգստյան օր. այլ կլինի աշխատանքային օր, բայց այդ օրը մենք պարտադիր պետք է ունենանք մեր տոնացույցում, որովհետև ունենալ նման հին տոն, որը գալիս է հազարամյակներից, և չընդգրկել պետական տոնացույցում, այն էլ օգոստոսի 11-ին, մի քիչ, կարծում եմ, ճիշտ չի լինի: Առաջարկում եմ նաև տոնացույցում հստակ սահմանել օրեր մեր մարզերի և Երևանի տոները նշելու համար. ինչու՞ ոչ թե այդ կոնկրետ այդ մարզում նշենք մենք տոները, օրինակ՝ Վայոց ձորում կամ Սյունիքում, այլ Սյունիքի օրը նշվի ամբողջ հանրապետությունում: Մենք իրականում խնդիր ունենք. եթե ավելի անկեղծ լինենք, մի մարզը մյուսին չի ճանաչում… ես դրա համար եմ ասում, որ մեր պետության կայացման համար շատ կարևոր է, որ մենք ունենանք այս տոները և ճիշտ ձևով նշենք։

Եվ մի քանի առաջարկներ էլ կան. օրինակ՝ առաջարկում եմ մեռելոց օրերը նորից տոնացույցում նշել, որովհետև եթե տոնացույցում նշեք-չնշեք, միևնույն է, այդ օրերը նշվում են, և խառնաշփոթ է լինում»,-ասաց հեղինակը։

Մանրամասները՝ տեսանյութում։