Ընտրելու համար նոր պահանջ․ վերջին 1 տարում 183 օր Հայաստանում գտնվելը կարող է պարտադիր դառնալ

Լուրեր

05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
05.10.2026 | 12:12
Քրեական հեղինակություն համարվող անձը տնային կալանքից սպանություն է նախապատրաստել․ Ոստիկանությունը կանխել է․ կան ձերբակալվածներ․ ՆԳՆ
05.10.2026 | 12:00
Թեհրանում մեկնարկել են Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները
05.10.2026 | 11:41
Կանանց Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Հորդանանում
05.10.2026 | 11:37
Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:37
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը և Հասմիկ Հակոբյանը Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ են առաջարկում։ Նախագծերով առաջարկվում է համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար քաղաքացիության բացի կարևորել նաև անձի՝ Հայաստանի հետ «իրական, բովանդակային կապը»։ Այլ կերպ ասած՝ միայն ՀՀ քաղաքացի լինելը բավարար չի լինի, կարևոր կլինի նաև փաստացի բնակությունը Հայաստանում։

Առաջարկվող կարգավորման համաձայն՝ ընտրություններին կամ հանրաքվեներին մասնակցելու համար քաղաքացին քվեարկության կամ հանրաքվեի օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ պետք է նախորդ 365 օրվա ընթացքում առնվազն 183 օր գտնված լինի Հայաստանում։ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կամ նոր քվեարկության դեպքում այդ պահանջը հաշվարկվելու է քվեարկության օրվան նախորդող 28-րդ օրվա դրությամբ։

Հեղինակները հիմնավորման մեջ նշում են, որ նման մոտեցմամբ փորձ է արվում համապետական ընտրությունների և հանրաքվեների կարգավորումները համապատասխանեցնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և տեղական հանրաքվեների դեպքում արդեն գործող տրամաբանությանը։ Այսինքն՝ եթե տեղական մակարդակում կարևորվում է համայնքի կյանքին մարդու ներգրավվածությունը, ապա, ըստ նախագծի հեղինակների, նույն տրամաբանությունը պետք է գործի նաև համապետական մակարդակում։

Պատգամավորները հղում են անում Սահմանադրությանը՝ ընդգծելով, որ այն ամրագրում է ժողովրդաիշխանության իրացման երկու հիմնական ձևերը՝ ընտրությունները և հանրաքվեները, իսկ մանրամասների կարգավորումը թողնում է համապատասխան օրենքներին։ Նրանց գնահատմամբ՝ գործող կարգավորումներում Ազգային ժողովի ընտրություններին և համապետական հանրաքվեներին մասնակցելու իրավունքի իրացման համար բացակայում է քաղաքացի-պետություն մշտական կապն արտացոլող որևէ մեխանիզմ։

Նախագծի հիմնավորման մեջ առանձնացվում է նաև քաղաքական որոշման հետևանքի հարցը։ Հեղինակների մեկնաբանությամբ՝ քաղաքացին, մասնակցելով պետական իշխանության ձևավորմանը կամ հանրային կարևորագույն հարցերի վերաբերյալ որոշումների ընդունմանը, ազդում է այնպիսի ոլորտների վրա, որոնք հետագայում կարող են վճռորոշ նշանակություն ունենալ երկրի ներքին և արտաքին քաղաքականության, անվտանգության, հարկային, սոցիալական, տնտեսական, կրթական, պաշտպանության և այլ ոլորտների համար։

Ըստ նրանց՝ այդ որոշումների անմիջական և առօրյա հետևանքները առաջին հերթին կրում են Հայաստանում բնակվող և երկրի հանրային կյանքում ներգրավված քաղաքացիները։

Հեղինակները նաև մատնանշում են գործող կարգավորումների մեջ, իրենց ձևակերպմամբ, «տրամաբանական խզում»։ Նրանց գնահատմամբ՝ տեղական, այսինքն՝ ավելի սահմանափակ ազդեցություն ունեցող իշխանության մարմինների ձևավորման կամ տեղական նշանակության հարցերի լուծման դեպքում օրենքը նախապատվությունը տալիս է համայնքի կյանքին ներգրավվածությանը, մինչդեռ համապետական ներկայացուցչական մարմնի ձևավորման կամ հանրաքվեների դեպքում նման պահանջ չկա։

Պատգամավորների կարծիքով՝ այս տարբերակումը խաթարում է ընտրական և հանրաքվեի համակարգի միասնականությունը։

Եթե նախագիծն ընդունվի, համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունքի իրացման համար Հայաստանի քաղաքացիությունը կլրացվի նաև փաստացի բնակության կամ, ավելի ճիշտ, Հայաստանի տարածքում որոշակի ժամանակահատվածում գտնվելու պահանջով։

Եվգենյա Համբարձումյան