Քալիֆորնիայում B-52 ռմբակոծիչի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52 ռմբակոծիչի կործանման հետևանքով, որը տեղի է ունեցել Քալիֆորնիայի «Էդվարդս» ռազմաօդային բազայում, զոհվել է 8 մարդ, գրում է DW-ն։

«Մենք կորցրեցինք ութ հիանալի ամերիկացիների»,- մամուլի ասուլիսում ասել է «Էդվարդս» ռազմաօդային բազայի փոխհրամանատար Ջեյմս Հեյսը։

Նշվում է, որ ինքնաթիռից, որը կործանվել է տեղական ժամանակով 11:20-ի սահմաններում, գրեթե ոչինչ չի մնացել։

Ռազմաբազան ստեղծել է ժամանակավոր անվտանգության խորհուրդ՝ նախնական փաստեր հավաքագրելու համար, որոնք կհանգեցնեն անվտանգության հետաքննության: Հեյսն ասել է, որ ամբողջ գործընթացը կարող է տևել մինչև վեց ամիս։ Ինքնաթիռի անկումից հետո ամբողջ օդանավակայանը փակվել է, բոլոր մուտքային չվերթները վերահասցեագրվել են։

Վթարից առաջ անձնակազմը պլանային փորձարկումներ էր անցկացնում։ Վթարի պատճառը հետաքննվում է։

«Էդվարդս» ռազմաօդային բազան գտնվում է Լոս Անջելեսից շուրջ 100 մղոն (161 կիլոմետր) հյուսիս, այստեղ է անցկացվում Ռազմաօդային ուժերի ինքնաթիռների գաղտնի փորձարկումների մեծ մասը։

Կործանված ինքնաթիռը Boeing B-52 ռմբակոծիչ էր, որը պաշտոնապես հայտնի է որպես Boeing B-52 Stratofortress։ Սովորաբար հինգ հոգուց բաղկացած անձնակազմով ինքնաթիռները շահագործման են հանձնվել 1995 թվականին։ B-52-ը նախագծվել է ԱՄՆ-ին Սառը պատերազմի ժամանակ ռազմավարական միջուկային հնարավորությունների զգալի առավելություն տրամադրելու համար, մասնավորապես, Խորհրդային Միության դեմ, որն այդ ժամանակ միջմայրցամաքային ռմբակոծիչ չուներ։

Նախատեսված լինելով ինչպես սովորական, այնպես էլ միջուկային զենք կրելու համար, այն օգտագործվել է Վիետնամի պատերազմից մինչև Մերձավոր Արևելքում վերջերս տեղի ունեցած գործողությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի