Կեղծ «Le Point»-ից մինչև X-ի բոտային ցանցեր․ փաստեր ստուգողների պայքարը թվային կեղծիքի դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
05.10.2026 | 12:12
Քրեական հեղինակություն համարվող անձը տնային կալանքից սպանություն է նախապատրաստել․ Ոստիկանությունը կանխել է․ կան ձերբակալվածներ․ ՆԳՆ
05.10.2026 | 12:00
Թեհրանում մեկնարկել են Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները
05.10.2026 | 11:41
Կանանց Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Հորդանանում
05.10.2026 | 11:37
Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:37
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
Բոլորը

Ֆրանսիական հեղինակավոր լրատվամիջոցի լոգոյով հրապարակում, ՔՊ-ականների 70 տոկոսի ֆրանսիական քաղաքացիություն ստացում և Փաշինյան-Մակրոն համատեղ լուսանկար․ թե ինչ կապ կա կամ չկա այս ամենի ու իրականության մեջ, պարզել են FIP-ի մեր գործընկերները։

Հայտնի «Storm-1516» ապատեղեկատվական արշավի ձեռագիրն էր՝ ասում է հոդվածի հեղինակ, FIP-ի գլխավոր խմբագիր Հասմիկ Համբարձումյանը։ 

«Այդ ապատեղեկատվական արշավն ունի կոնկրետ ծրագիր, տարածում է բոտային հաշիվներով կեղծ տեսանյութեր, հիմնականում АI-ով գեներացված՝ թիրախավորելով Հայաստանը, ՀՀ կառավարման համակարգը, Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները և հիմնականում իշխանություններին»,- ասում է Հասմիկը։  

Պարզ որոնումներով փաստեր ստուգողները տեսել են, որ գործ ունեն կեղծ տեղեկատվության հետ։ «Le Point»-ի կայքում ՔՊ-ականների մասին լուր չի եղել, կեղծ տեսանյութում նշված լրագրողն ու մոնտաժողն իրական են, սակայն տարածվող պնդումների հետ ոչնչով չեն կապվում։

«Բորիս Հենսելը ֆրանսիացի հայտնի լրագրող է։ Տեսնում ենք, որ ինքը միայն առողջապահական տեսանյութեր է անում, քաղաքականության հետ կապ չունի, և դա էլ մեզ համար հիմք էր, որ անդրադառնանք այս ստին»,- նշում է նա։ 

Կեղծ տեսանյութի հեղինակներն առողջապահական հոլովակներից մեկի վերջնամասը վերցրել ու կցել են քաղաքական բովանդակությամբ տեսանյութին, դրանով X-ում տարածվող կեղծ պնդմանը վստահություն հաղորդել: Լրատվամիջոցն արձանագրել է, որ տեսանյութը տարածվել է X-ի բոտային անհայտ հաշվի միջոցով, որն ունեցել է կասկածելի ակտիվություն․ նախավերջին հրապարակումը եղել է 2012 թվականին՝ իսպաներենով։

«Իսպանական իրականության մասին նախկինում տեղեկություն տարածած հաշիվը կտրուկ շրջադարձ է կատարում և Հայաստանի կառավարող ուժի մասին է  ինֆորմացիա տարածում, դա արդեն կասկածելի է»,- ընդգծում է FIP-ի գլխավոր խմբագիրը։ 

Տեսանյութն այժմ ջնջված է. Հասմիկը կեսկատակ ասում է՝ «առաքելությունն ավարտված է»։  

«Նրանք ոչ մի կերպ չեն արձագանքում ոչ մի մեկնաբանության, պարզապես տարածում են և կարող է որոշ ժամանակ անց բացակայեն այդ ցանցից, հետո նորից ներկայանան։ Իրենք ոչ մի բնական վարքագիծ չունեն սոցիալական ցանցերում, հենց այդ պատճառով էլ համարում ենք բոտային հաշիվներ»,- ասում է հոդվածի հեղինակը։ 

Փաստեր ստուգող լրագրողների նպատակը տարածված լուրերի քարտեզագրումն է․ ինչպես է տարածվել, ով է տարածողն ու ինչ նպատակ ունի։ Բայց արդյո՞ք նման բացահայտումներով փաստեր ստուգողների ձայնը հասնում է բոլոր նրանց, ովքեր արդեն հավատացել են կեղծ լուրին։ Լրագրողի ամենամեծ մարտահրավերն էլ հենց դա է, ասում է Հասմիկը։

«Գուցե մարդիկ պարզապես չեն ուզում լսել ճիշտը, և նրանց դուր է գալիս սուտը, սխալը, ոչ իրականը։ Ես չեմ կարող հստակ ասել, բայց այն, որ մենք չենք կարողանում հասնել բոլոր նրանց, ովքեր արդեն խաբվել են ու «մարսել» այդ սուտը, փաստ է, և դա շատ ցավալի է»,- ասում է նա։

Աշխատանքը բարդանում է, երբ փաստեր ստուգողները թիրախավորվում են թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից: Երբ գրում ես իշխանության ստերի մասին, ընդդիմությունն է քեզ սիրում, իսկ երբ անդրադառնում ես ընդդիմադիր գործիչների ստերին, իշխանությունն է քեզ գովում՝ ասում է հեղինակը։ 

«Գուցե մեզ երբեմն ընկալում են ոչ օբյեկտիվ, բայց դա արդեն մարդկանց անհատական ընկալման հարցն է, իսկ մեզ համար օբյեկտիվությունը բացարձակ սկզբունք է»,- ասում է Հասմիկ Համբարձումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անի Թամրազյան