ՀՀ կառավարությունը կաջակցի գործարարներին՝ ռուսականից ավելի հուսալի և գնողունակ շուկաներ գտնելու․ Հայկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ՀՀ կառավարությունը կաջակցի գործարարներին՝ ռուսականից ավելի հուսալի և գնողունակ շուկաներ գտնելու համար»,- Factor TV-ի հետ հարցազրույցում ասել է տնտեսական մեկնաբան, ԱԺ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայ արտադրողներն ապահովում են այնպիսի որակ, որ ՌԴ-ի կողմից արգելված ապրանքները տեղ գտնեն եվրոպական շուկաներում։

Գևորգյանն առաջարկում է չթերագնահատել հայ արտադրողներին և արտահանողներին՝ պնդելով, որ աշխատանք արդեն իսկ արվում է հենց նրանց կողմից․ «Իմ ճանաչած բազմաթիվ գործարարներ հենց այս պահին շատ ինտենսիվ բանակցություններ են վարում թե՛ Եվրամիությունում, թե՛ մեզնից հարավ՝ արաբական երկրներում, իրենց արտադրանքը այդ երկու ուղղություններով և ոչ միայն այդ երկու ուղղություններով արտահանելու վերաբերյալ։ Բանակցություններն իրոք շատ ինտենսիվ են»։

Նրա տեղեկություններով՝ խոսքը վերաբերվում է գյուղատնտեսությունում ներգրավված բիզնեսմեններին, որոնք դժվարությունների են հանդիպել Ռուսաստանում։

«Կարճաժամկետ փուլում, իհարկե, դժվար է լինելու, նրանք կորուստներ են կրելու, բայց երկարաժամկետ առումով ավելի մեծ հեռանկարներ են իրենք ստանալու, քան հիմա։ Հիմա Կառավարության խնդիրն այս պահին այդ գործարարների կրած անսպասելի վնասների զրոյացումն է կամ նվազեցումը։ Կամ նույնիսկ այնպես պիտի արվի, որ իրենք իրենց վրա շատ ծանր չզգան այս ամեն ինչը, ու մենք կտեսնենք, որ առաջիկայում Կառավարությունն անընդհատ աջակցության ծրագրեր կանի։ Կառավարությունում վստահ են, որ եթե մեր գործարարներին այս կարճ ժամանակաշրջանում օգնեն, իրենք կգտնեն իրենց ճանապարհը. ուղղակի այս պահին պետք է այդ աջակցությունը ցույց տալ»։

Տնտեսական մեկնաբանը վստահ է, որ Հայաստանի տնտեսության փլուզում տեղի չի ունենալու ռուսական արգելքների արդյունքում, քանի որ պետական բյուջեն ունակ է ռիսկերի կառավարման բեռը վերցնել իր վրա․ «Ինչ վերաբերում է ապոկալիպտիկ գնահատականներին՝ տնտեսական պատերազմին, փլուզման սպասումներին… մեզ մոտ՝ հասարակության մեջ, կա մի այսպիսի բարդույթ, որ Հայաստանն աղքատ երկիր է և այլն։ Հայաստանն այլևս այն երկիրը չէ, որը $2.5 միլիարդ բյուջե ուներ։

Հայաստանի բյուջեն այս տարի, իմ կարծիքով, կկազմի արդեն մոտավորապես $10 միլիարդ, և Կառավարությունը հնարավորություն կունենա գտնել այն միջոցները, որոնք անհրաժեշտ են կարճատև ժամանակում, քիչ գումարով գործարարներին ցույց տալ այն աջակցությունը, որն իրենց մոտ կստեղծի ռեսուրսների պահուստ՝ այլ, շատ ավելի հուսալի, մեծ ու գնողունակ շուկաներ գտնելու համար»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ժամը 19։00-ին։

Ռոբերտ Անանյան