Ադրբեջանից գազ ներկրելու տեխնիկական հնարավորություն կա, ՀՀ-ն երկու ամիս ադրբեջանական գազ է այրել 2023-ին․ Հայկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.06.2026 | 21:30
Ընդդիմությունը ճիշտ կանի մանդատները վերցնի․ ներքաղաքական պրոցեսները դեռ նոր են սկսվում․ Արմեն Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 21:17
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին
15.06.2026 | 21:14
Զելենսկին հայտնել է, որ Պուտինին հրավիրել է բանակցություններ անցկացնել G7-ի գագաթնաժողովի շրջանակում
15.06.2026 | 21:00
Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր. Փա՞ստ, թե՞ փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 20:49
Իրկուտսկի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
15.06.2026 | 20:38
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ` 15 օրում. Սուրենյան
15.06.2026 | 20:28
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը թվային եղանակով ստորագրվել է կիրակի
15.06.2026 | 20:15
Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» միջազգային խաղաղապահ զորավարժությունը
15.06.2026 | 20:10
Վերաքվեարկություն չի լինի․ սպասելիքներն ու ԿԸՀ-ի որոշումը․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
15.06.2026 | 20:08
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը վերջին տարիներին Հարավային Կովկասում ամենանշանակալի իրադարձությունն է․ Բաքվում Գերմանիայի դեսպան
15.06.2026 | 20:00
Վտանգավոր է․ չենք կարող ձևավորել ԱԺ՝ կոպիտ խախտելով սահմանադրական օրենքների պահանջները․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 19:57
Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
15.06.2026 | 19:54
Միրզոյանը և Նիդերլանդների իր գործընկերը քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները
15.06.2026 | 19:48
ԿԸՀ-ի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում. «Ականատես»
15.06.2026 | 19:37
Սերբիան Ադրբեջան է ուղարկել Nora ինքնագնաց հաուբիցների նոր խմբաքանակ
Բոլորը

Տնտեսական մեկնաբան, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Գևորգյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է հայկական գյուղմթերքի նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումներին, դրանց քաղաքական դրդապատճառներին, գազի այլընտրանքներին և այս իրավիճակում Հայաստանի տնտեսության խնդիրներին և հնարավորություններին։

Անդրադառնալով հայկական գյուղատնտեսական ապրանքների ներկրումը Ռուսաստանի կողմից արգելելու որոշմանը՝ Հայկ Գևորգյանը նշել է, որ խնդիրն ամենևին վնասատուների մեջ չէ։

«Որքան ես եմ հետաքրքրվել, Ռուսաստանը համարվում է ամենաոչբարվոք երկիրն այդ առումով։ Այսինքն՝ ռուսական գյուղմթերքների մեջ շատ ավելի շատ են տարատեսակ բզեզներ, քան Հայաստանի։ Ժամանակին տրիպս բզեզի հետ կապված էի ուսումնասիրություն արել, երբ դրա տարածվածությունը Ռուսաստանում շատ ավելի մեծ էր, քան Հայաստանում։ Այնպես որ, այստեղ միանշանակ խնդիրը կապված չէ բզեզների հետ՝ կլինեն կապրա, թե տարատեսակ այլ բզեզներ։ Խնդիրը զուտ քաղաքական է, շատ ծանոթ ձեռագրով, մի քանի անգամ արդեն փորձարկված Ռուսաստանի կողմից, բայց որը միշտ բերել է հակառակ էֆեկտի։ Այսինքն՝ այն էֆեկտը, որ իրենք սպասում են, թե ինչ արդյունքի պիտի հասնեն, ստացվում է միշտ ճիշտ հակառակը»։

Ըստ Գևորգյանի՝ Ռուսաստանն ունի ազդեցության երկու հիմնական լծակ՝ էներգակիրների մատակարարումը և հայկական արտադրանքի համար շուկա մուտքի արգելքը։ 

«Մենք ի՞նչ կախվածություն ունենք Ռուսաստանից։ Կախվածությունը երկու խմբի է պետք բաժանել՝ էներգակիրներ՝ գազ, և հայկական մթերքների արտահանում Ռուսաստան։ Հիմա մթերքների արտահանումը Ռուսաստան կանգնած է։ Այսինքն՝ այդ մի լծակն արդեն օգտագործված է մինչև վերջ։ Հաջորդ լծակը պիտի լինի գազը։ Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը կորցնի այդ երկու լծակները։ Դա լինում է ակնհայտ և վերջնական էսկալացիա երկու երկրների հարաբերություններում։ Իսկ ի՞նչ ունի Ռուսաստանն այստեղ։ Ունի ենթակառուցվածքային ընկերություններ՝ «Գազպրոմ», երկաթուղիներ, ունի ռազմաբազա, ունի սահմանապահներ, ունի անսահմանափակ լրատվական ռեսուրսներ, քաղաքական դաշտում և երկրում ներկայություն։ Եվ եթե էսկալացիան գնում է մինչև վերջին կետը, մենք կորցնում ենք երկու լծակ, որոնց հասցրած վնասները վաղ թե ուշ կչեզոքացնենք, իսկ ինքը կկորցնի ամեն ինչ Հայաստանում։ Դա ակնհայտ է ուղղակի»։

Խոսելով գազամատակարարման հնարավոր այլընտրանքների մասին՝ տնտեսական մեկնաբանը նշել է մի քանի ուղղություն։

«2023 թվականին, ըստ իմ ունեցած շատ հավաստի տեղեկությունների, Հայաստանը մոտ երկու ամիս այրել է ադրբեջանական գազ։ Խողովակաշարի վրա վերանորոգման աշխատանքներ անելու պատճառով Ռուսաստանից գազ չէր կարող գալ Հայաստան, և «Գազպրոմը» ձեռք է բերել ադրբեջանական գազ ու մատակարարել Հայաստան։ Այսինքն՝ զուտ տեխնիկական հնարավորությունը Ադրբեջանից գազ Հայաստան հասցնելու կա։ Երկրորդը Իրանի գազամուղն է։ 2000-ականներին նախագծով պիտի լիներ 1200 մմ, բայց շատ մութ պայմաններում հանկարծ պարզվեց, որ սարքում ենք 700 մմ, որպեսզի ռուսական գազը երբևէ այլընտրանք չունենա Հայաստանում։ Այդ խնդիրը պիտի լուծում ստանա»։

Անդրադառնալով արտահանողների խնդիրներին՝ Գևորգյանը վստահություն է հայտնել, որ հայ գործարարները կգտնեն ելքը, սակայն կարևորել է կառավարության աջակցությունը կարճաժամկետ կտրվածքով։

«Պետք չի թերագնահատել մեր գործարարներին։ Ես հետևում եմ վերջին տարիներին, թե ինչ է կատարվում։ Երբ 20 թվականին սկսվեց քովիդը, միջազգային գրեթե բոլոր վերլուծական կենտրոնները կանխատեսում էին, որ Հայաստանի տնտեսությունը կմտնի ստագնացիայի փուլ, բայց արդյունքում մենք ունեցանք երկնիշ աճ։ Այնտեղ ամենամեծ գործոնը մեր գործարարների արագաշարժությունն էր ու կրեատիվ մտածելակերպը։ Կարճաժամկետ փուլում, իհարկե, դժվար է լինելու, կորուստներ ենք ունենալու, բայց երկարաժամկետ առումով ավելի մեծ բան ենք ստանալու։ Կառավարության խնդիրը հենց այս պահին այդ գործարարների կրած վնասների զրոյացումն է կամ նվազեցումը»։

Ըստ բանախոսի՝ ռուսական և եվրոպական շուկաների հիմնական տարբերությունը կանխատեսելիության և պահանջների մեջ է։ Եվրոպական շուկան, ի տարբերություն ռուսականի, քաղաքական դրդապատճառներով չի առաջնորդվում։

«Այն ապրանքը, որը դու կարող ես վաճառել եվրոպական շուկայում, շատ հանգիստ կարող ես վաճառել ռուսական շուկայում, բայց այն ապրանքը, որ կարողանում ես վաճառել ռուսական շուկայում, ոչ բոլոր դեպքերում կարող ես վաճառել եվրոպական շուկայում։ Այնտեղ ավելի խիստ պահանջներ են, բայց այդ պահանջներում երբեք, ոչ մի անգամ չի եղել դեպք, որ լինի քաղաքական դրդապատճառ։ Ամենահուսալի ճանապարհը երկարաժամկետ ապագա կառուցելու համար մեր ապրանքների որակի բարձրացումն է։ Խնդիրը ոչ միայն նրա ֆիզիկական որակի, այլ բիզնեսը որպես որակ։ Եթե քո ապրանքների վրա դրվում է ԵՄ չափորոշիչների կնիքը, որ ինքը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, ապա արաբական երկրները այդ ապրանքը կգնեն Հայաստանից։ Խնդիրը մենակ այն չի, որ կարողանաս հասցնել Եվրոպա, խնդիրը հիմնականում ունենալ եվրոպական չափանիշներով ապրանքներ և մեծ քանակներ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան